Ջեմալ Տաբիձե
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 18, 1996[1][2] (30 տարեկան) | ||
| Ծննդավայր | Սամտրեդիա, Իմերեթի մարզ, Վրաստան[1] | ||
| Հասակ | 186 սանտիմետր | ||
| Քաշ | 77 կիլոգրամ | ||
| Դիրք | պաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Ջեմալ Տաբիձե (վրաց.՝ ჯემალ ტაბიძე ; մարտի 18, 1996[1][2], Սամտրեդիա, Իմերեթի մարզ, Վրաստան[1]), վրացի ֆուտբոլիստ, հունական «Պանետոլիկոս» ակումբի և Վրաստանի ազգային հավաքականի պաշտպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեմալը կարիերան սկսել է Վրաստանի առաջնության առաջին լիգայում հանդես եկող «Սաբուրթալո» ակումբում։ Այնուհետև կարիերան շարունակել է բելգիական «Գենտ» ակումբում, սակայն չի խաղացել նրանց առաջին թիմում։ 2017 թվականի փետրվարին վարձակալության պայմանագիր է կնքել ռուսական «Ուրալ» ակումբի հետ[3]։
2017 թվականի ամռանը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է ռուսական «Ուֆա» ակումբ։ Հուլիսի 15-ին Ռուսական Պրեմիեր Լիգայի առաջին տուրում իր նորամուտն է նշել «Ուֆայի» կազմում՝ «Տոսնո» թիմի դեմ խաղում, որտեղ անցկացրել է ամբողջական հանդիպում։
Ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքականի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդես է եկել Վրաստանի պատանեկական հավաքականում։
2017 թվականի հունվարին հրավիրվել է Վրաստանի ազգային հավաքական։ Իր նորամուտը նշել է 2017 թվականի հունվարի 23-ին՝ Ուզբեկստանի դեմ խաղում փոխարինման դուրս գալով 91-րդ րոպեին[4]։ Երկու օր անց Հորդանանի դեմ խաղում առաջին անգամ մեկնարկել և անցկացրել է ամբողջական հանդիպում[5]։
- 2023-07-26-ի դրությամբ
| Տարի | Խաղեր | Գոլեր |
|---|---|---|
| 2017 | 5 | 0 |
| 2018 | 2 | 1 |
| 2019 | 4 | 0 |
| 2020 | 3 | 0 |
| 2023 | 1 | 0 |
| Ընդհանուր | 15 | 1 |
Գոլեր Վրաստանի հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]| No. | Ամսաթիվ | Տեղ | Հակառակորդ | Գոլ | Արդյունք | Մրցում |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2018 թվական, մարտի 27 | Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտ, Թբիլիսի, Վրաստան | 1:0 | 2:0 | Ընկերական հանդիպում | |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ուրալ»
- Ֆուսաստանի գավաթի ֆինալիտ (1)․ 2016/17
- Վրաստանի չեմպիոն (1)․ 2022
- Վրաստանի Սուպերգավաթի հաղթող(1)․ 2023
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 FBref.com
- ↑ «Джемал Табидзе: «Переход в российскую Премьер-лигу — это большой шаг вперед»». Արխիվացված է օրիգինալից 2017-03-06-ին. Վերցված է 2017-03-05-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 51 (օգնություն) - ↑ «Матч Узбекистан — Грузия. soccerway.com». Արխիվացված օրիգինալից 2021-07-01-ին. Վերցված է 2017-02-14-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 16 (օգնություն) - ↑ «Матч Иордания — Грузия. soccerway.com». Արխիվացված օրիգինալից 2017-02-02-ին. Վերցված է 2017-02-14-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 14 (օգնություն)
- Մարտի 18 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վրաստանում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Գենտի ֆուտբոլիստներ
- Դինամո Թբիլիսիի ֆուտբոլիստներ
- Կորտրեյկի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Ուրալի ֆուտբոլիստներ
- Ուֆայի ֆուտբոլիստներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Վրացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի պաշտպաններ