Jump to content

Ջեկ Հանթերի դիմանկարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեկ Հանթերի դիմանկարը
տեսակգեղանկար
նկարիչՆիկոլայ Ֆեշին
տարի1923
բարձրություն50 սանտիմետր
լայնություն40 սանտիմետր
ժանրդիմապատկեր
գտնվում էՌուսական թանգարան
հավաքածուՌուսական թանգարան
Ծանոթագրություններ

«Ջեկ Հանթերի Դիմանկար» (անգլ.՝ Portrait of Jack R. Hunter), ռուս նկարիչ Նիկոլայ Ֆեշինի(1881-1955)ի նկարներից Ռուսական պետական թանգարանի հավաքածուից, որտեղ հեղինակը ներկայացրել է Ամերիկայի ապահովագրական ընկերության աշխատող և կոլեկցիոներ Ջեկ Հենթերին։ Դիմանկարը թանգարանի հավաքածուի մեջ կարևոր արժեք ունի, քանի որ ներկայացնում է նկարչի ամերիկյան ժամանակաշրջանի ստեղծագործությունները[1]։

Նկարագրության պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականի օգոստոսի 1-ին Նիկոլայ Ֆեշինը իր կնոջ՝ Ալեքսանդրիայի և աղջկա՝ Իայի հետ ժամանում է Նյու-Յորք։ «Ջեկ Հանթերի դիմանկար»-ը թվագրվում է 1923 թվականով և համարվում է ԱՄՆ տեղափոխվելուց հետո առաջին նկարներից մեկը։

Ջեկ Հանթերը որպես ծաrայող աշխատել է Պիտտսբուրգի ապահովագրական ընկերությունում և հրապուրված էր գեղանկարներ հավաքելով։ 1923 թվականին Հանթերը հեռակա կարգով տասը տարվա ծանոթ էր Ֆեշինի հետ։ 1910 թվականին և մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը Ֆեշինը Միջազգային գեղանկարչական ցուցադրությունների հիմնական անդամ էր։ Այն ամեն տարի կազմակերպում էր Կարնեգիի համալսարանը։ 1923 թվականին Ջ. Հանթերի հավաքածուի մեջ արդեն կային Ն. Ֆեշինի մի քանի հիանալի նկար, այդ թվում ՝ «Իյան դդումի հետ », (1923), Նյու (1911), «Պ. Աբրամիվեչի դիմանկարը» (1912), «Ա. Բելկովիչի դիմանկարը» (1913)[2]։

1921 թվականին Հանթերը, Ֆեշինի ստեղծագործությունների ամերիկացի մեկ ուրիշ նմուշահավաքի հետ, կազմակերպում են Ֆեշինի տեղափոխումն ԱՄՆ[3]։ Հենց Հանթերին էր հանձնարարված գլխավոր դերը, որպեսզի զբաղվի ԱՄՆ տեղափոխվելու փաստաթղթեի գործով, դրա համար էլ նա այդ հարցով դիմում է Սթիվեն Փորթերին՝ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին։ Ներգաղթային քվոտան ռուսների համար կազմում էր տարեկան 5000։ Բացի դրանից ԱՄՆ-ն չէր ընդունում Սովետական Ռուսաստանին, դրա համար էլ Ն.Ֆեշինի սովետական անձնագիրին ամերիկական մուտքի թույլտվություն տալը բավականին դժվար գործ էր։ Հանթերի միջամտությամբ անցումն իրականանում է Ռիգայով, Ֆեշինին տալիս են անհրաժեշտ հանձնարարականով նամակներ՝ ամերիկյան շատ հյուպատոսների կողմից ստորոգրված։ Ու. Սթիմմելի և Ջ. Հանթերի խնդրանքով 1923թվականի օգոստոսի 1-ին Ֆեշինի ընտանիքին Նյու-Յորքում դիմավորում է ռուս նկարիչ-էմիգրանտ Ա. Գորսոնը և տեղավորում է նրանց հյուրանոցում, ապա բնակարան է վարձում։ Շուտով Նյու-Յորք է գալիս Ջ. Հանթերը և կայանում է նրան առաջին դեմառդեմ հանդիպումը։ Ֆեշինը ցանկություն է հայտնում նկարել Հանթերի դիմանկարը՝ որպես շնորհակալություն։ 1923 թվականից մինչև վերջերս «Ջեկ Հանթերի դիմանկարը» պահվել է նմուշահավաքի ընտանիքում։ 1958 թվականին Հանթերը հիշողություններ է գրում նկարչի աղջկա խնդրանքով։

Ռուսական թանգարանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի կեսերին «Ջեկ Հանթերի դիմանկարը» հայտնվում է նկարչական շուկայում և դրվում է վաճառքի ԱՄՆ-ի Նյու-Մեքսիկո նահանգում։ 2016 թվականին դիմանկարը ձեռք է բերում ռուսաստանցի գնորդ, ինչ-որ Ելենա Բուխտինա, Սանկտ-Պետերբուրգի «Երկնագույն հյուրանոց» պատկերասրահի սեփականատեր, որը գտնվում է Պետերբուրգի Նկարիչների միության տարածքում `Բալշայա մարսկայա տուն 38,2016 թվականի օգոստոսի 31-ին պաշտոնապես տեղափոխվում է Ռուսաստան:Հ աջորդող երկու օրերին Բուխտինայի պատվերով նկարի փորձաքննություն է արվում՝ Ֆեշինի հեղինակությունը հաստատելու համար։ Իսկ 2016 թվականի սեպտեմբերի 3-ին Պուլկովո օդակայանում Ե. Բուխտինան կալանավորվում է մաքսային աշխատողների կողմից՝ նկարի անօրինական Չինաստան տեղափոխելու փորձ կատարելու համար։ Չհայտարարագրված նկարը Բուխտինան պահել էր ճամպրուկում, նկարը տեղափոխելու համապատասխան փաստաթղթեր չեն հայտնաբերվում, նաև չեն լինում գնման փաստաթղթերը։

Ըստ Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ավագ քննիչ Վ.Կրաևսկու` «հանցագործության սխեման բավականին պարզ էր և հասարակ։ Հանցագործը նկարը դրել էր իր ճամպրուկի մեջ և քայլում էր «կանաչ» միջանցքում, առանց որևէ փաստաթղթերի լրացման»[4]։ Եթե սկզբում Բուխտինան (հայտնի է նաև Ելենա Լիսակ կեղծանունով) փորձել է հերքել իր մեղքը և ներգրավվածությունը միջադեպին, ապա հետագայում խնդրել է իրեն մեղավոր ճանաչել, ապաշխարել և դիմել է դատարան՝ գործը հատուկ կարգով քննելու համար։ 2017 թվականի ապրիլի վերջին Սանկտ-Պետերբուրգի Մոսկովյան մարզային դատարանը, հիմնվելով Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի առաջին մասի 226 հոդվածի առաջին կետով, հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող Բուխտինա Է.Վ.-ի նկատմամբ քրեական գործի քննության արդյունքների վրա (Ռուսաստանի Դաշնության մաքսային սահմանով մշակութային արժեքների անօրինական տեղափոխում, որոնք վերաբերում են փոխադրման հատուկ կանոններին), դատապարտել են Բուխտինին երեք տարվա ազատազրկման՝ երեք տարվա փորձաշրջանով[5] : Դատարանի նույն որոշման հիման վրա Նիկոլայ Ֆեշինի «Ժակ Հանթերի դիմանկարը» վերածվել է պետական եկամտի[6] :

2017 հոկտեմբերի 24-ին Միխայելովյան պալատում կայացել է Ն.Ֆեշինի «Ջեկ Հանթերի դիմանկարի» հանդիսավոր բացման արարողությունը՝ Ռուսական ազգային թանգարանում։ Ներկայումս թանգարանի հավաքածուի մեջ ներառված են Ֆիշինի մոտ 10 նկարներ՝ ռուսական շրջանի գործերից՝ նկարված մինչ ԱՄՆ տեղափոխվելը։ «Ջեկ Հանթերի դիմանկարը» դառնում է թանգարանի հավաքածուի ամերիկյան շրջանի առաջին ստեղծագործությունը, որը, ըստ գիտական աշխատանքի փոխտնօրեն Է. Պետրովայի, ռուսական թանգարանի համար անշուշտ արժեք է[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Картина работы Фешина, которую хотели незаконно вывезти за рубеж, передана Русскому музею
  2. Тулузакова Г. П. Роль У. С. Стиммела и казанского представительства A.R.A. в организации эмиграции Н. И. Фешина (по материалам архива наследников художника) // Изобразительное искусство, архитектура и искусствоведение Русского зарубежья / Отв. реж. О. Л. Лейкинд. СПб, 2008. С.161.
  3. «Горячева Ю. Художник двух континентов». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
  4. ФСБ против антикварного транзита: китайских ценителей Фешина оставили без « Портрета Джека Хантера»
  5. Галерист из Петербурга осуждена за попытку нелегально вывезти картину художника Фешина
  6. «Приговор суда по ч. 1 ст. 226.1 УК РФ № 1-414/2017 в отношении Е. В. Бухтиной». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.