Ջավանշիր Ֆեյզիև
Ջավանշիր Ֆեյզիև | |
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայական գիտությունների թեկնածու |
---|---|
Մասնագիտություն՝ | գիտնական և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հուլիսի 12, 1963 (60 տարեկան) |
Ծննդավայր | Böyük Dəhnə, Շաքիի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Ամուսին | Parvana Feyziyeva? |
Զավակներ | Orkhan Feyziyev? |
Կայք՝ | cavansir.feyziyev.com |
Ջավանշիր Էյյուբ օկլի Ֆեյզիև (ադրբ.՝ Cavanşir Əyyub oğlu Feyziyev. հուլիսի 12, 1963, Böyük Dəhnə, Շաքիի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի պատգամավոր, փիլիսոփայության դոկտոր, Ադրբեջանի մշակույթի կոմիտեի անդամ, Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի կոմիտեի անդամ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջավանշիր Ֆեյզիևը ծնվել է 1963 թվականին Շեքիի շրջանի Բոյուկ Դահնա գյուղում։ 1970-1977 թվականներին սովորել է Բոյուկ Դահնա գյուղի դպրոցում։ 1977-1980 թվականներին ստացել է միջնակարգ կրթություն Թուրան բնակավայրի գիշերօթիկ դպրոցում։ 1983-1985 թվականներին ծառայել է բանակում Ղազախստանում։
1986-1991 թվականներին սովորել է Ադրբեջանի օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի թարգմանության ֆակուլտետում։
1992-1994 թվականներին աշխատել է Ադրբեջանի օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի թարգմանության բաժնում՝ որպես ուսուցիչ։ 1994-1995 թվականներին աշխատել է Բելգիայում։
1995-1998 թվականներին աշխատել է որպես ԱՄՆ Ֆիլիպ Մորիսի ընկերության Կովկասում գտնվող ադրբեջանական գրասենյակի ղեկավար։
1998-2002 թվականներին եղել է «Planet Co. LTD» ընկերության հիմնադիր ու տնօրեն։
2002-2010 թվականներին նա եղել է «EuroMed» ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն։
2004-2009 թվականներին եղել է ԱՀ Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի դիսերտենտ։
2013 թվականին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության մամուլի խորհրդի անդամ։
2010-2015 թվականներին ընտրվել է ԱՀ Միլլի Մեջլիսի պատգամավոր[2][3]։
Ջավանշիր Ֆեյզիևը փիլիսոփայության դոկտոր է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջավանշիր Ֆեյզիև» հոդվածին։ |
- Հուլիսի 12 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ադրբեջանի Ազգային ժողովի պատգամավորներ
- Ադրբեջանի քաղաքական գործիչներ
- Ադրբեջանի Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորներ
- Ադրբեջանի Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավորներ
- Ադրբեջանի Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավորներ
- Փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ