Ջանղա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանղա
վրաց.՝ ჯანღა, կարաչ.-բալկ.՝ Джангы тау
Ջանղիթաուն ձախ կողմի ամենաբարձր գագաթն է։ Նրանից աջ գտնվում է Կատընթաուն։ Ավելի աջ (եռանկյունաձև գագաթ, մասամբ ծածկված ամպերով) Գեստոլան է։ Լուսանկարն արված է Սեմենովսկի պիկից։
Տեսակլեռ
Երկիր Ռուսաստան
Վարչատարածքային միավորՍամեգրելո-Զեմո Սվանեթ և Կաբարդա-Բալկարիա
ԼեռնաշղթաMain Caucasus Range?
Բարձրությունը ծովի մակարդակից5051 մետր
Հարաբերական
բարձրություն
335 մետր[1]
Ջանղա (Կովկաս)##
Ջանղա (Կովկաս)

Ջանղա (վրաց.՝ ჯანღა, կարաչ.-բալկ.՝ Джангы тауՋանղիթաու ― «Նոր լեռ»), լեռնագագաթ Կովկասյան Գլխավոր լեռնաշղթայի կենտրոնական մասում, Ռուսաստանի և Վրաստանի սահմանագծում։ Գլխավոր գագաթի բարձրությունը 5085 մ է, բարձրությամբ 5-րդն է Կովկասում և Ռուսաստանում, և 2-րդը Վրաստանում (Շխարայից հետո)։

Լեռնաշղթայում Ջանղիթաուն առաջացնում է ևս 2 գագաթ՝ արևմտյան 5058,8[2] մ (43°01′08″ N, 43°03′07″E), հենց այս գագաթն է քարտեզներում նշվում որպես Ջանղիթաու լեռ, և արևելյան՝ 5033,6 մ (43°00′48″ N, 43°04′14″E)։ Այս գագաթը գլխավոր շտաբի քարտեզներում սխալմամբ նշված է որպես Պուշկինի Պիկ, որն իրականում գտնվում է 6.5 կմ հյուսիս-արևելք, Դիխթաու լեռնազանգվածում։

Ջանղիթաուն 13 կիլոմետրանոց յուրօրինակ լեռնազանգվածի՝ Բեզենգյան պատի կենտրոնական մասն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջանղա» հոդվածին։