Ջանիկ Գասպարյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ջանիկ Գասպարյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1927 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 31, 2022[1] (95 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ջանիկ Գասպարյան Վիքիդարանում |
Ջանիկ Համազասպի Գասպարյան (մարտի 2, 1927, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 31, 2022[1], Երևան, Հայաստան), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1947 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1953 թվականին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։
Ջանիկ Գասպարյանի ստեղծագործությունները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2], Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարանում և այլուր[3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրաֆիկական և գեղանկարչական գործերի հիմնական մոտիվը Հայաստանի բնությունն է։ Գրաֆիկական շարքերին բնորոշ է կուռ կոմպոզիցիան։
- «Աշուն», 1966
- «Ծիրանի ծառ», 1966
- «Արևոտ օր», 1968
- «Պայծառ օր», 1969
- «Իմ Հայաստանը», 1970
- «Շենքեր», 1980
- «Ծիրանի ծառեր», 1980
- «Ձմեռը Երևանում», 1986
- «Մռավյան գյուղի վարելահողերը», 1995
- «Աստվածընկալ եկեղեցին Հարթավան գյուղում»
Գրաֆիկական շարքեր
- «Արարատ», 2000-ական թվականներ
- «Փշատենիներ», 2000-ական թվականներ
- «Զանգվի ձորը», 2000-ական թվականներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Ջանիկ Գասպարյան
- ↑ Ջանիկ Գասպարյանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.