Ջանիկ Առուշանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջանիկ Ալյոշայի Առուշանյան
8 հոկտեմբերի, 1974 - 12 հունվարի, 1994
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Քարին տակ, Շուշիի շրջան
Մահվան վայրԼՂՀ Մարտակերտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներArzhakh-Ariutyan-hamar-medal.png

Ջանիկ Առուշանյան (8 հոկտեմբերի, 1974, Քարին տակ, Շուշիի շրջան - 12 հունվարի, 1994, Մարտակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանիկ Առուշանյանը ծնվել է 1974 թ. հոկտեմբերի 8-ին Շուշիի շրջանի Քարինտակ գյուղում։1991 թ. ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Անձնագրային ռեժիմի ստուգման ժամանակ օմոնականները նրան կալանավորել ու Շուշիի բանտ են տեղափոխել, ազատ է արձակվել ազգությամբ ռուս մոր միջամտությամբ։ 1992 թ. մասնակցել է գյուղի պաշտպանության համար մղված մարտերին։ 1992 թ. ծառայել է Ստեփանակերտի վաշտում, 1993 թ. ծառայել է Շուշիի վաշտում։ Մասնակցել է Քելբաջարի, Հորադիզի, Մարտակերտի մարտական գործողություններին։ Զոհվել է 1994 թ. հունվարի 12-ին Մարտակերտի պաշտպանության համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» և «Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» մեդալներով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]