Ջանիբեկ Եղիազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջանիբեկ Եղիազարյան
Ծնվել է 1918
Մահացել է 2000
Ազգություն հայ
Մասնագիտություն տնտեսագետ

Ջանիբեկ Եգորի Եղիազարյան (1918 թ. ապրիլի 19, Վարդենիս (գյուղ) - 2000 թ. դեկտեմբերի 1), հայ տնտեսագետ։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թ-ին ավարտել է Վարդենիսի միջնակարգ դպրոցը, 1939 թ-ին՝ Կիևի քաղղեկների պատրաստման դպրոցը, 1950 թ-ին՝ Մոսկվայի ֆինանսական ինստիտուտը։ 1939-1946 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում։ 1939 թ-ին մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի ազատագրման գործողություններին, 1941-1945 թթ-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1941 թ-ի հուլիսին Կիևի քաղղեկների պատրաստման դպրոցից, որտեղ վաշտի հրամանատարի քաղաքական գծով տեղակալ էր, գործուղվել է գործող ռազմաճակատ՝ Լվովի շրջան։ Ընկել է շրջափակման մեջ և մի քանի ամիս եղել է Կիրովոգրադի համակենտրոնացման ճամբարում։ 1942 թ-ին փախել և միացել է պարտիզաններին, ապա՝ կանոնավոր զորամասերին։ 1936-1938 թթ-ին եղել է ՀԼԿԵՄ Ապարանի շրջկոմի 2-րդ քարտուղար, 1946-1950 թթ-ին՝ Ապարանի գյուղբանկի լիազոր, 1950-1953 թթ-ին՝ Հայաստանի գյուղբանկի վարկավորման բաժնի վարիչ, 1953-1969 թթ-ին՝ Հայաստանի պետբանկի կոլտնտեսությունների վարկավորման վարչության պետ։ 1969-1978 թթ-ին աշխատել է Հայաստանի պետբանկի կառավարչի տեղակալ։ 1978-1990 թթ-ին եղել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության վարչության, ապա՝ ՀԽՍՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության բաժնի պետ։ 1995-1999 թթ-ին աշխատել է «Կրեդիտ Երևան» բանկում։

Պարգևատրումներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968 թ., ՀԽՍՀ վաստակավոր տնտեսագետ։
  • 1985 թ., Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով, մեկ տասնյակից ավելի մեդալներով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]