Ջայուսիների տոհմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջայուսիների տոհմ
Արքունի տուն և տոհմ

Ալ-Ջայուսի (արաբ․՝ الجیوسي‎‎, անգլերեն հիշատակվում է Jayyusi, Jayousi, Jayosi, Jayossi, Jayoosi, Jayyosi կամ Jayousi տարբերակներով), հայկական արմատներով պաղեստինյան նշանավոր տոհմ, որի ներկայացուցիչները 11-րդ դարից ի վեր աչքի են ընկել որպես կառավարիչներ, տեղական տիրակալներ, զորավարներ և հարկահավաքներ։

Նրանք ավանդաբար կառավարիչներն են եղել Բանի Սաաբ ենթաշրջանի (նահիյայի), որը ներառում էր Քուր և Քաֆր Սուր աթոռանիստ, նստավայր գյուղերը, Ջայուս գյուղը, որտեղից առաջացել է տոհմի անունը, Քալքիլիա, Թայիբե, Ջինսաֆութ, Քաֆր Զիբադ և Քաֆր Ջամալ գյուղերը՝ ի թիվս այլոց[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջայուսիների տոհմը Բուրջի Մամլուքի օրոք՝ XV դարից կառավարել է պաղեստինյան Բանի Սաաբ ենթաշրջանը (նահիյան)։ Երբ շրջանն անցավ Օսմանյան տիրապետության տակ, տոհմը շարունակեց իշխել, և օսմանյան իշխանությունները խնդրեցին, որ նրանք պաշտպանեն Կահիրե - Դամասկոս ճանապարհի այն հատվածը, որը Մաջդալ Յաբան կապում էր Կակունին։ Ջայուսիների տոհմի ազդեցիկության մասին է վկայում այն փաստը, որ Բանի Սաաբը Ջաբալ Նաբլուսի միակ ենթաշրջանն է, որը մամլուքների ժամանակներից ի վեր վերանվանումների չի ենթարկվել[2]։

Ջայուսիների տոհմը մոտ 500 տարի առաջ կառուցել և բնակեցրել է իրենց ամրոց-նստավայրը՝ Քուր գյուղը[3]։ Չնայած իսրայելական օկուպացիայի հետևանքով առաջացած տնտեսական ու սոցիալական դժվարություններին (նրա բնակիչների մոտավորապես մեկ երրորդին իսրայելական բանակը 6-օրյա պատերազմի ժամանակ ստիպել էր լքել իրենց տները[4] ), նրանք շարունակում են մնալ տարածաշրջանի միակ բնակիչները։ Քուր Թրոն գյուղը, որը գտնվում է Նաբլուսի կենտրոնում, Թուլկարեմ և Քալքիլիա շրջանների եռանկյունում, եղել է Բանի Սաաբ շրջանի նախկին վարչական կենտրոնը[5] Այդ գյուղում պահպանվել, մեր օրերն է հասել 29 պատմական շինություն[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Macalister and Masterman, 1905, p. 355
  2. Doumani, 1995, p. 35
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  4. «Kur - Tulkarm». palestineremembered.com. Վերցված է 29-04-2023-ին..
  5. «Kur Project» (PDF). United Nations Development Program, Programme of Assistance to the Palestinian People. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 28-ին.
  6. «Kur» (արաբերեն). Riwaq. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]