Ջամեկ
Ջամեկ Masjid Jamek مسجد جامع 占美清真寺 | |
---|---|
![]() | |
Տեսակ | մզկիթ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Կուալա Լումպուր |
Հիմնվել է | 1909 |
Կառուցման սկիզբ | 1908 թվական, մարտի 23 |
Կառուցման ավարտ | 1909 թվական, դեկտեմբերի 23 |
Ճյուղ/ավանդույթ | Իսլամ |
Կարգավիճակ | գործող |
Հիմնադիր | Սուլթան Ալաուդին Սուլեյման Շահ իբն Ալ-Մահրում Ռաջա Մուսա |
Ճարտարապետություն | |
Ճարտարապետ | Արթուր Հաբեք |
Ոճ | Հնդկական մուսուլմանական Մուղալ ճարտարապետական ոճ |
Գմբեթ | 3 |
Մինարեթներ | 2 |
![]() | |
![]() |
Ջամեկ (մալայերեն՝ Masjid Jamek), Մալայզիայի մայրաքաղաք՝ Կուալա Լումպուրի ամենահին մզկիթը[1]։ Տեղակայված է Քլանգ և Գոմբակ գետերի գետախառնուրդում։ Մզկիթը նախագծվել է բրիտանացի ճարտարապետ Արթուր Հաբեքի կողմից և կառուցվել է 1909 թվականին։ «Ջամեկ» անվանումն ունի արաբական ծագում և նշանակում է վայր, որտեղ մարդիկ հավաքվում են պաշտամունք անելու համար[2]։ Այն տեղացիների կողմից անվանվում է նաև «Ուրբաթօրյա մզկիթ»[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մզկիթը կառուցվել է մալայական հին գերեզմանատան վայրում՝ Քլանգ և Գոմբակ գետերի գետախառնուրդի մոտ[4][5]։ Նախկինում Ջավա և Մալայ փողոցներում կային մալայական հասարակության կողմից սպասարկվող մի քանի մզկիթներ, սակայն Ջամեկ խոշորագույն մզկիթը կառուցվել է Կուալա Լումպուրում։ Մզկիթի հիմնաքարը դրվել է Սելանգորի սուլթան Ալաուդին Սուլեյման Շահ իբն Ալ-Մահրում Ռաջա Մուսայի կողմից 1908 թվականի մարտի 23-ին։ Սուլթանը մզկիթը պաշտոնապես բացել է 1909 թվականի դեկտեմբերի 23-ին[6][7]։ Մզկիթի կառուցումը արժեցել է 32,625 դոլար, որը մասամբ ֆինանսավորել է մալայական հասարակությունը բրիտանական գաղութային կառավարության հետ միասին[2]։ Մինչև 1965 թվականը՝ Նեգարա ազգային մզկիթի կառուցումը, Ջամեկը համարվում էր Կուալա Լումպուրի գլխավոր մզկիթը։ Ճարտարապետ Արթուր Հաբեք նախագծով մզկիթը կառուցվել է հնդկական մուսուլմանական Մուղալ ճարտարապետական ոճով[8]։ Դրանից հետո մզկիթի տարածքը մեծացվել է և սկզբնական բացօթյա տարածքը տանիքապատվել է[9]:1993 թվականին մզկիթի գմբեթներից մեկը հորդառատ անձրևների պատճառով փլուզվել էր, սակայն հետագայում վերանորոգվել է[6]։
Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մզկիթի կառուցվածքը նկարագրվում էր որպես մավրիտանական, հնդկա-սարակինոսյան կամ Մուղալ ճարտարապետություն[10]։ Արթուր Հաբեքը նաև նախագծել է նման ոճի մի շարք այլ շենքեր, ինչպիսիք են Կուալա Լումպուրի երկաթուղու կայարանը և Ուբուդիա մզկիթը Կուալա Կանգսարում։ Մզկիթն ունի երկու հիմնական մինարեթներ ի թիվս այլ ավելի փոքր մինարեթների։
Տպավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մզկիթը ուժեղ տպավորություն է թողել ռուս բանաստեղծ Ելենա Տանևայի վրա, ով 2002 թվականին այցելել էր Կուալա Լումպուր Պոեզիայի միջազգային փառատոնին մասկացնելու համար
Իմամներ և Մուադիմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իմամներ.
- Ուստազ Հջ։ Աբդուլ Հալիմ բիմ Յատիմ (1990-ականներից - ցայսօր)
- Ուստազ Մոհդ Զամրի բին Սհաֆի (2004-2013)
- Ուստազ Մոհդ Ֆաիսալ բին Տան Մուտալիբ (Ջամեկ մզկիթի գլխավոր իմամը 2010-ից մինչև հիմա)
- Ուստազ Մոհդ Սեիֆուլ Ազար (Ջամեկ մզկիթի գլխավոր իմամը ? մինչև 2010 թվականը)
- Ուստազ Մոհդ Հիսիամ (2012)
- Ուստազ Մոհդ Սյուկրի (2012 – ներկա)
- Ուստազ Ահմադ Ֆիրդուս (2013 - 2014)
- Ուստազ Աբդուլ ռազակ (2015, փետրվար)
- Մուադիմ։
- Ուստազ Մոհդ ալ-Շահքաֆի (2011-2012)
- Ուստազ Մոհդ Սյուկրի (2011, դեկտեմբեր - 2012, հուլիս)
- Ուստազ Նոր Ազարուդին բին Ահմադ
- Ուստազ Մոհդ Իզվան բին Շարիֆ (մինչև 2014 թվականի նոյեմբերը)
- Ուստազ Մոհդ Հաֆիզ (մինչև 2012 թվականի հուլիսը)
- Ուստազ Մոհդ Ֆարհամ (մինչև 2013 թվականի հունիսը)
- Ուստազ Ահմադ Սայուտի (մինչև 2015 թվականի փետրվարը)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Jamek Mosque»։ Tourism Malaysia։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-25-ին։ Վերցված է մայիսի 25, 2014
- ↑ 2,0 2,1 «Masjid Jamek, a beautiful mosque surrounded by the city»։ Malaysia Travel Guide։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-19-ին։ Վերցված է 2017-01-06
- ↑ «Masjid Jamek: Friday Mosque»։ History Asia։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-03-ին։ Վերցված է 2017-01-06
- ↑ J.M. Gullick (2000)։ A History of Kuala Lumpur 1856-1939։ The Malaysian Branch of the Royal Asiatic Society։ էջ 164
- ↑ Bavani M (ապրիլի 13, 2016)։ «Rock-solid proof of 200-year-old graves»։ The Star
- ↑ 6,0 6,1 Lam Seng Fatt (հոկտեմբերի 15, 2011)։ Insider's Kuala Lumpur (3rd Edn): Is No Ordinary Travel Guide. Open Your Eyes to the Soul of the City (3rd Revised ed.)։ Marshall Cavendish International Asia Pte Ltd։ էջեր 38–39։ ISBN 9789814435390
- ↑ «Masjid warga kota»։ Utusan Online։ փետրվարի 27, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-21-ին։ Վերցված է 2017-01-06
- ↑ Malaysian Institute of Architects (2007)։ Architectural Heritage: Kuala Lumpur - Pre-Merdeka։ Pertubuhan Akitek Malaysia
- ↑ Audrey Southgate, Gregory Byrne Bracken (հունվարի 15, 2014)։ A Walking Tour Kuala Lumpur (2nd ed.)։ Marshall Cavendish Editions։ ISBN 9789814516945
- ↑ Malaysian Institute of Architects (2007)։ Architectural Heritage: Kuala Lumpur - Pre-Merdeka։ Pertubuhan Akitek Malaysia։ էջ 20