Ջահան (գետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջահան (այլ կիրառումներ)
| Ջահան | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 474 կմ[1][2] |
| Ավազանի մակերես | 21 200 կմ² |
| Ջրի ծախս | 230 մ³/վ |
| Գետաբերանի տեղակայում | Միջերկրական ծով |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | Աղսու, Կոկիսոն, Բուլանըկ, Քեսիկսույու և Անտրուն |
| Ջրի մարմիններ | Մենզելետի ջրամբար |
| Երկիր | |
| Երկրամաս | Ադանայի մարզ |
Ջահան, Բիռամոս, Բյուռամոս, Գյուռամոս, Գյուվռամոս, Երմոն, Ճեյհան, Ճիհան, Ճիհանե, Ճիհուն, Ճիյհուն, Պիռամես, Պիռամոս, Պիրամ, Պիրամյուս, Պիրամոս, Պիրան, Պյուռամիս, Պյուռամոս, Պյուռանոս, Պյարամիս, Պյուրամոս, Պուրամուս, Ջաիհան, Ջահուն, Ջեյխան, Ջեյհան, Ջեյհուն, Ջիհան, Ջիհուն, Ջիուն, Ջհան, Փիրամոս, Փիրամուս, գետ Միջերկրական ծովի ավազանում` Կիլիկիայի արևելյան մասում։ Հնում կոչվում էր Պիռամոս (Պյոռամոս)։ Երկարությունը 474 կմ է, ավազանը՝ 21200 կմ²։ Կիլիկիայի ամենաջրառատ գետն է։ Կազմվում է Կիլիկյան Տավրոս լեռնաշղթայի լանջերից սկիզբ առնող 3 գետակների (Խուրմա, Կոկիսոնի գետ, Սյոգութլու) միավորվելուց։ Նեղ ձորերով ու կիրճերի միջով հոսում է դեպի հարավ՝ իր մեջ ընդունելով մի շարք վտակներ, այդ թվում՝ Զեյթունի գետը, Անդրունը[3], Ագար Յարունսու[4] և այլն։ Մտնելով Դաշտային Կիլիկիա` Ջահանի ընթացքը դանդաղում է. այստեղ աջ կողմից իր մեջ է ընդունում Կապանի և Սսի գետերը, իսկ ձախ կողմից՝ Բուլանըկ և Կարասուն գետերը։ Ստորին հոսանքի շրջանում Ջահան գետը թեքվում է դեպի արևելք և, շատ չանցած, թափվում Հայոց ծոցը։ Հնում Ջահան գետը ծովն էր թափվում այժմյան գետաբերանից մոտ 45 կմ արևմուտք։ Նավարկելի է եղել. ծովային նավերը գետի ընթացքով հասել են մինչև Մամեստիա քաղաք։ Սակայն այժմ Կիլիկիայի ափերը մերկանալու և գետի քերած տիղմի կուտակման պատճառով Ջահան գետը դարձել է ոչ նավարկելի[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://bse.sci-lib.com/article025722.html
- ↑ Большая советская энциклопедия (ռուս.) / под ред. О. Ю. Шмидт, С. И. Вавилов, Б. А. Введенский, А. М. Прохоров — М.: Советская энциклопедия, 1926.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 261 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 21 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 377 — 804 էջ։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջահան (գետ)» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 485)։ |