Ջալիլ Մամեդկուլիզադեի տուն-թանգարան (Նախիջևան)
Ջալիլ Մամեդկուլիզադեի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Ադրբեջան, Նախիջևան |
Հիմնադրվել է | 1998 |
Ջալիլ Մամեդկուլիզադեի տուն-թանգարան (ադրբ.՝ Cəlil Məmmədquluzadənin ev-muzeyi), Տուն թանգարան ՝ նվիրված ադրբեջանցի հրապարակախոս և գրող Ջալիլ Մամեդկուլիզադեին։ Թանգարանը հիմնադրվել է այն տանը, որտեղ Ջալիլ Մամեդգուլուզադեն է ծնվել և անցկացրել իր մանկությունն ու պատանությունը։ Գտնվում է Ադրբեջանի Նախիջևան քաղաքում[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է Ջալիլ Մամեդգուլուզադեի տանը, որը գտնվում է Նախիջևանի Իդրիս Մամեդով փողոցում[3]։ Թանգարանը հիմնադրվել է Ադրբեջանի Հանրապետության երրորդ նախագահ Հեյդար Ալիևի 1998 թվականի դեկտեմբերի 31-ի հրամանով[4]։ Թանգարանը բացվել է 1999 թվականի հոկտեմբերի 13-ին և Հեյդար Ալիևը մասնակցել է բացման արարողությանը։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանում ցուցադրվում է Ջալիլ Մամեդգուլուզադեի կյանքն ու աշխատանքը արտացոլող ցուցադրություն։ Թանգարանում պահվում են Ջալիլ Մամեդգուլուզադեին և նրա ընտանիքին պատկանող անձնական իրերը, ինչպես նաև գրողի պատմական փաստաթղթերը և նրա անձնական գրադարանը[5]։
Թանգարանի շենքի ընդհանուր մակերեսը 100 մ2 է։ Շենքը երկու հարկանի է։ Երկրորդ հարկում կա 2 սենյակ, 1 գավիթ և 1 բաց պատշգամբ։ Առաջին հարկը գտնվում է բաց պատշգամբի տակ և բաղկացած է 2 սենյակից, 1 գավթից[6]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԱՀ մշակույթի նախարարություն
- ↑ Naxçıvanda Cəlil Məmmədquluzadənin ev muzeyinin açılışı
- ↑ Ջալիլ Մամեդկուլիզադեի տուն-թանգարան
- ↑ science.az
- ↑ «Ջալիլ Մամեդկուլիզադեի տուն-թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ National Academy of Sciences of Azerbaijan. Nakhchivan Branch. The Encyclopaedia of Nakhchivan Monuments / Vasif Talibov. — Nakhchivan, 2008. — 521 s.