Ջաբարի Պարկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Ջաբարի Պարկեր
Jabari Parker
Jabari Parker Bucks.jpg
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միլուոքի Բաքս
Դիրքը Ծանր հարձակվող/
Թեթև հարձակվող
Համար № 12
Ի ծնե տրված անունը Ջաբարի Ալի Պարկեր
Jabari Ali Parker
Ծննդյան ամսաթիվ մարտի 15, 1995 (24 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,03 մ
Քաշ 116 կգ
Դպրոց Սիմեոն (Չիկագո, Իլինոյս)
համալսարան Դյուկի համալսարան
(2013–2014)
Դրաֆթի տարի 2014 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 2-րդ
Դրաֆթ ակումբ Միլուոքի Բաքս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միլուոքի Բաքս (2014-այժմ)
Մրցանակներ

Կարիերայի ցուցանիշներ
ՖԻԲԱ Մ-16 աշխարհի առաջնություն
 Ոսկի — Մեքսիկա 2011
ՖԻԲԱ Մ-17 աշխարհի առաջնություն
 Ոսկի — Լիտվա 2012

Ջաբարի Ալի Պարկեր (անգլ.` Jabari Ali Parker, ծնվ.` մարտի 15, 1995 թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Միլուոքի Բաքս» ակումբում։

Ծնվել է Չիկագոյում (Իլինոյս նահանգ)։ Հանդես է եկել Չիկագոյի Սիմեոնի ակադեմիայի բասկետբոլային թիմում, որի կազմում չորս անգամ անընդմեջ դարձել է նահանգային չեմպիոն։ Մեկ ուսումնական տարի (2013–2014) հանդես է եկել Դյուկի համալսարանի «Բլյու Դևիլս» ակումբում։ Համալսարանում անցկացրած ժամանակահատվածում ընդգրկվել է մի շարք խորհրդանշական հավաքականների կազմում։

Ընտրվել է NBA-ի 2014 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 2-րդ ընտրությամբ՝ «Միլուոքի Բաքս»-ի կողմից։

Մասնակցել է նաև ՖԻԲԱ-ի մինչև 16 և մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնություններին՝ ներկայացնելով Միացյալ Նահանգների երիտասարդական հավաքականը և նվաճելով ոսկե մեդալներ։

Պարկերի հայրը՝ Սոնի Պարկերը, ժամանակին հանդես է եկել NBA-ում[1]` ողջ մասնագիտական կարիերան (1976–1982) անցկացնելով «Գոլդեն սթեյթ Ուորիորս» ակումբում։

Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու գործող անդամ է[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]