Ջաբալ ալ-Նուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջաբալ ան-Նուրից)
Ջաբալ ալ-Նուր
Տեսակլեռ
Երկիր Սաուդյան Արաբիա
Վարչատարածքային միավորՄեքքա
ԼեռնաշղթաHijaz mountains?
Բարձրությունը ծովի մակարդակից642 մետր
Ջաբալ ալ-Նուր (м)##
Ջաբալ ալ-Նուր (м)

Ջաբալ ալ-Նուր (արաբ․՝ جبل النور՝ «լույսի լեռ»‎‎), գտնվում է Մեքքայից ոչ հեռու՝ Սաուդյան Արաբիայի տարածքում։ Հիջազի լեռնաշղթայի ամենահայտնի գագաթներից է, զբոսաշրջության կարևոր վայր։ Բարձրությունը ծովի մակարդակից 642 մ է։

Լեռան մեջ է գտնվում Հիրա քարանձավը (արաբ․՝ حراء‎‎)։ Ավանդության համաձայն, Մուհամմադ մարգարեն այստեղ է տեսել իր առաջին հայտնությունները, որոնց հիման վրա էլ սկզբնավորվել է համաշխարհային միաստվածական կրոններից մեկը՝ իսլամը։ Մուհամմադը Մեքքայում սկսում է իր քարոզչությունը՝ Ջիբրիլ (Գաբրիել) հրեշտակապետի կարգադրությամբ։