Պ. Ի. Չայկովսկու պետական տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պ. Ի. Չայկովսկու պետական տուն-թանգարան
Տեսակթանգարան և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿլին
ՎայրԿլին
Հիմնադրվել է1894
ՀիմնադիրՄոդեստ Չայկովսկի
Կայքtchaikovsky-house-museum.ru(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Պ. Ի. Չայկովսկու պետական տուն-թանգարան (ռուս.՝ Государственный дом-музей П. И. Чайковского), թանգարան Մոսկվայի մարզի Կլին քաղաքում։ 2013 թվականին վերանվանվել է Պ. Ի. Չայկովսկու պետական երաժշտական հուշահամալիր թանգարան-արգելոց[1]։ Տեղակայված է այն տանը, որն անվանի ռուս կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկին վարձակալել էր հաշտարար դատավոր Վ. Ս. Սախարովից 1892 թվականի մայիսից` կյանքի վերջին 2 տարիներին։

Հնագույն երաժշտական հուշահամալիր-թանգարանն է Ռուսաստանում, ստեղծվել է կոմպոզիտորի մահից անմիջապես հետո։ Տանն ամբողջությամբ պահպանվել է կոմպոզիտորի կյանքի վերջին տարիների կենցաղային պայմանները, նրա անձնական իրերը, գրադարանը, արխիվը։ 1916 թվականին կոմպոզիտորի եղբոր Մոդեստ Իլյիչ Չայկովսկու կտակով տունն անցել է Ռուսական երաժշտական ընկերության Մոսկովյան բաժանմունքի տրամադության տակ, պայմանով, որ այն կպահպանվի և օժանդակություն կստանա։ 1921 թվականին թանգարանն ազգայնացվել է։

Թանգարանը խիստ տուժել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Տուն-թանգարանը գերմանական զորքերի կողմից թալանելու հետևանքները վավերագրական կադրերով ներկայացված են «Գերմանական զորքերի ջախջախումը Մոսկվայի տակ» (ռուս.՝ Разгром немецких войск под Москвой) խորհրդային ֆիլմում։

Թանգարանի ֆոնդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանային հավաքածուում հաշվառված է շուրջ 200 հազար առարկա։ Բացի Պյոտր Չայկովսկու ֆոնդից, թանգարանում պահվում են Չայկովսկի-Դավիդովների տոհմի ֆոնդերը, Մ. Ի. Չայկովսկու անձնական և Պ. Ի. Չայկովսկու մերձավոր շրջապատի ռուս երաժիշտների ֆոնդերը։ Թանգարանն ներառում է Պ. Ի. Չայկովսկու հուշահամալիր-տունը, դաստակերտի այգին և նրա տարածքի շինությունները, Չայկովսկու սիրելի աշակերտ Սերգեյ Տանեևի[2] հիշատակին նվիրված կողաշենքը էքսպոզիցիայով, ինչպես նաև «Ֆրոլովյան», «Մայդանովո» և «Դեմյանովո» մոտակա դաստակերտերը, որտեղ բնակվել կամ եղել է Չայկովսկին։ «Դեմյանովո» դաստակերտը պատկանում էր կոմպոզիտորի ավագ եղբորը` Վլադիմիր Տանեևին[3] և ճանաչված փաստաբան Վ. Ի. Տանեևին։ Թանգարանի տարածքում է գտնվում վարչական մասնաշենքը, որտեղ գտնվում են համերգային դահլիճը, երկու ցուցասրահները, աուդիոդահլիճը և ֆոնդերի պահոցը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Постановление Правительства Московской области от 27.09.2013 N 765/39». mosreg.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  2. «выставка Музыкальная совесть Москвы». tchaikovsky-house-museum.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  3. «Музей Чайковского». tchaikovsky-museum.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]