Պրոֆեսոր Զում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պրոֆեսոր Զում
Professor Zoom.jpg
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչDC Comics
ԴեբյուտThe Flash (vol. 1) #139 (09.1963)
ՀեղինակՋոն Բրում (գրող), Կարմին Ինֆանտինո (նկարիչ)
Դերակատար / ՁայնԹոմ Կավանա և Մեթ Լետչեր
ԱշխարհDC Universe
Ներկայացրած էThe Flash?, Բեթմեն։ Խիզախ ու քաջ, Ֆլեշ, Նետ, Սուպերգրլ, Վաղվա լեգենդները, Արդարության Լիգա. Կոնֆլիկտի աղբյուրի պարադոքս, Lego DC Comics Super Heroes: The Flash?, Suicide Squad: Hell to Pay?, DC Universe Online, LEGO Batman 3:Beyond Gotham և Injustice 2?
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումՉար
Տեսակսուպեր չարագործ, կոմիքսների կերպար, Մետամարդ, speedster?, Reverse-Flash?, հեռուստատեսային կերպար և անիմացիոն կերպար
Հասակ180 սմ
Քաշ81 կգ
Մազերի գույնՇիկահեր
Աչքերի գույնԵրկնագույն
Սեռարական
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԶբաղմունքԳիտնական, հանցագործ
Թիմեր և կազմակերպություններ
Սուպերչարագործների Գաղտնի Հասարակություն, Սև Լապտերների Կորպուս, Սպիտակ Լապտերների Կորպուս
Դաշնակիցներ
Զում, Իներցիա (Թադեուս Թոուն)
Թշնամիներ
Ֆլեշներ (Բարի Ալեն և Ուոլլի Ուեսթ)
Հատուկ ուժեր և ունակություններ
գերմարդկային արագություն, ինքնաբուժում, ճանապարհորդություն ժամանակով, intangibility?, էլեկտրակինեզ, գերմարդկային դիմացկություն և superhuman agility / reflexes?

Պրոֆեսոր Զում (անգլ.՝ Professor Zoom), նաև հայտնի է, որպես Հակադարձ Ֆլեշ (անգլ.՝ Reverse-Flash)՝ հորինված կերպար, DC Comics ընկերության կոմիքսների չարագործ, ստեղծված գրող Ջոն Բրումի և նկարիչ Կարմին Ինֆանտինոյի կողմից: Առաջին անգամ հայտնվել է The Flash #139 (սեպտեմբեր, 1963)[1]: Հայտնի է, որպես երկրորդ Ֆլեշի՝ Բարի Ալենի գլխավոր թշնամի:

Հորինված կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ DC գեղարվեստական տիեզերքի, Էոբարդ Թոունը ծնվել է 25-րդ դարում և եղել է 20-րդ դարի Ֆլեշի մեծ երկրպագու: Դառնալով գիտնական, նա հորինել է էլեկտրոքիմիական լոգանք, նման այն, որ մի ժամանակ տվել է ունակություններ առաջին Ֆլեշին, և ստացել է նրանց, հնարելով նաև ժամանակի մեքենա, որպեսզի մեկնի 20-րդ դար ու հանդիպի իր կուռքի հետ: Բայց ժամանակին ճանապարհորդության ընթացքում նրա գիտակցությունը վնասվել է, նա սկսել է իրեն համարել Բարի Ալեն, իսկ սույն Ալենին՝ ինքնակոչ: Մարտի ընթացքում Ֆլեշը հաղթել է Թոունին և ուղարկել ապագան, միաժամանակ ջնջելով նրա հիշողությունը: Սակայն Թոունը գտել է ժամանակի պարկուճը, Ֆլեշի զգեստի հետ՝ Արծաթե դարի ժամանակներից և նրա հորինված մեքենայի միջոցով օժտել է զգեստը գերմարդկային արագություն ընձեռնելու հնարավորություն, նրան, ով այն կրում է: Միաժամանակ դրան մեքենան փոխել է զգեստի գույնը. նա դարձել է դեղին գույնի, իսկ կայծակի տարբերանշանը՝ կարմիր: Դրանից հետո նա իր անունը դրել է Պրոֆեսոր Զում և դարձել է հանցագործ, բայց նորից պարտվել է Ֆլեշի կողմից, հայտնված ապագայում: Ձգտելով վրեժ լուծել, Տոունը վերադարձել է անցյալ և դարձել Ֆլեշի գլխավոր թշնամիներից մեկը:

Flash #324-ում կերպարը ձևականորեն սպանվել է Ֆլեշի կողմից և հաջորդ 25 տարին միայն եզակի է հայտնվել DC կոմիքսներում, բայց 2009 թվականին «հարություն է առել» գրող Ջեֆ Ջոնսի կողմից The Flash: Rebirth շարքի համար:

2017 թվականին, Բեթմենի և Ֆլեշի «The Button» անվանումով քրոսովերում, հարձակվել է Բեթմենի վրա իր քարանձավում և ծեծել է մինչև կիսամեռ վիճակ: Անմիջապես մարտից հետո նրան սպանել է Բժիշկ Մանհեթենը և թողել նրանից միայն կմախքը:

Ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակադարձ Ֆլեշի ունակությունները նման են Ֆլեշի ունակություններին. նա կարող է վազել գերձայնային, ինչպես նաև լույսի արագությունը գերազանցող արագությամբ, այդ թվում շարժվել ջրում, ստեղծել հզոր հողմապտույտներ իր ձեռքերի գերարագ շարժումներով և այլն: Այդպես նա կարող է վազել արագությամբ, գերազանցող լույսի արագությունը 15 անգամ: Իր գերուժերի հետ միասին, Թոունը տիրապետում է բարձր ինտելեկտի. նույնիսկ իր հարազատ 25-րդ դարում, երբ գիտությունը զգալիորեն առաջընթաց է արձանագրել իր զարգացման մեջ, նա համարվում է հանճար:

The Flash: Rebirt շարքում, բացահայտվում է, որ կրկնելով միջադեպը, որը Ֆլեշին տվել է նրա ունակությունները, Թոունը ստեղծել է բացասական սպիդֆորս, վնասելով սովորականը: Բացասական սպիդֆորսի օգտագործումը թույլ է տալիս նրան ստեղծել բազմաթիվ մնացորդային պատկերներ տարածության տարբեր կետերում («արագության միրաժներ»), ինչպես նաև ճանապարհորդել ժամանակի մեջ և փոխել անցյալի իրադարձությունները, առանց որևէ հետևանքների ապագայի համար (ոչ ոք այլ սպիդսթերներից չի կարողանում դա անել):

Իրադարձություններից հետո, առաջ բերելով այլընտրանքային ժամանակային գծի ձևավորմանը, որը հայտնի է, որպես «Ֆլեշփոինթ», Էոբարդ Թոունը ստացել է իր տրամադրության տակ ավելի հզոր ունակություններ. նա կարող է կլանել ուրիշ մարդկանց հիշողություններ, փոխել իր տարիքը, ինչպես նաև էապես ազդել այդ ժամանակային գծի վրա[2]:

The Flash (Vol. 4) #45 թողարկման մեջ ցույց է տրվում, որ New 52 տիեզերքում, նրա ունակությունները մի քիչ տարբերվում են: Կոմիքսների այլ սուպերչարագործ Զումի նման, նա կարող է փոխել ժամանակի հոսքի արագությունը իր նկատմամբ, դրա հաշվին արագանալով, կամ դանդաղելով: Նույն թողարկման մեջ նա կլանում է իր դաշնակցի՝ Մագալի ուժերը և ստանում է հնարավորություն «փոխել ցանկացած օրգանական կամ անօրգանական մատերիայի տարիքը»: Նույն ունակությունը նա ցույց է տվել Road to Flashpoint թողարկման մեջ:

Այլ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագայի Բեթմեն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ապագայի Խաշ» վերջին թողարկման մեջ, «Ապագայի Բեթմեն» կոմիքսների սյուժետային կամարում, տարեց Ամանդա Ուոլերը կապվում է ԿԱԴՄՈՒՍ նախագծի ղեկավար բժիշկ Թոունի հետ: Ուոլերը հայտնում է նրան, որ Բեթմենը միշտ պետք է լինելու աշխարհին և նրան փոխանցում է տարողություններ, որոնցում պարունակվում են առաջին Բեթմենի ու նրա դաշնակիցների կլոնները[3]: Ավելի ուշ, Թոունը գործարք է կնքում Ինքի հետ, սուպերչարագործուհի անկայուն մուտացիայով. նա օգնում է կայունացնել նրա վիճակը, իսկ փոխարեն ստանում է հատուկ ձգանի մեխանիզմ, որը կարելի է հարմարեցնել ցանկացած զենքի վրա:

Impulse[խմբագրել | խմբագրել կոդը]

Impulse կոմիքսների շարքում, Իմպուլս սուպերհերոսն ընկնում է Դևոնի ժամանակաշրջան, որտեղ պատահաբար սպանում է միջատ: Դրա արդյունքում կազմավորվում է ժամանակի այլընտրանքային գիծ, որտեղ բոլոր սուպերչարագործները՝ կառավարական պաշտոնյաներ են: Պրոֆեսոր Զումը դառնում է գիտության ազգային խորհրդական, ծառայով ցմահ նախագահ Ջուլիան Թրեմեյնի վրա: Չնայած այն հանգամանքին, որ սպիդսթերը պնդում է, որ արագությունը բարձրացրել է նրա ինտելեկտը, նրա խորհուրդները հաճախ կրում են ակնհայտ բնույթ: Ժամանակային գծի հետագա փոփոխությունների արդյունքում, Զումն անցնում է ապստամբների կողմը, որոնց գլխավորում է Գորիլա Գրոդը: Գրոդը դարձնում է սուպերչարագործին խելամիտ կապիկ, որի կերպարանքով նա մնում է[4]:

Կոմիքսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 թվականի Ֆլեշ սերիալում, Էոբարդ Թոունը չի հանդիպվում, բայց «Արտացոլումների ստեղծող» դրվագում, Բարրի Ալենը ժամանակավորապես վերցնում է իր Պրոֆեսոր Զում կեղծանունը:
  • Էոբարդ Թոունը հանդիսանում է «Բեթմեն. Քաջ և համարձակ» մուլտսերիալի կերպարներից մեկը: «Ռեքվիեմ Ալ արշավորդի մասին» դրվագում, նա գողանում է Ֆլեշին և ուղևորվում է նրա հետ 25-րդ դար, որտեղ սուպերհերոսը ստիպված է հանդես գալ գեներատորի համար, որպես էներգիայի աղբյուր, որի օգնությամբ Զումը գրավել է աշխարհը: Հետագայում Բեթմենը, Ջեյ Գարիքը և Ուոլլի Ուեսթը գնում են նրանց հետևից, հաղթում Թոունին և ազատում Ֆլեշին:

Նետի տիեզերք[խմբագրել | խմբագրել կոդը]

The CW ալիքի, DC Հեռուստատեսային Տիեզերքում (Նետի տիեզերքում), Էոբարդ Թոունի/ Հակադարձ Ֆլեշի դերը կատարեցին դերասաններ Թոմ Կավանան (Բժիշկ Հարիսոն Ուելսի կերպարանքով) և Մեթ Լետչերը (իրական կերպարանք):

  • 2014 թվականի «Ֆլեշ» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում, Էոբարդ Թոունը հանդիսանում է գլխավոր անտագոնիստ: Նա ներկայացվում է որպես Ֆլեշի երդվյալ թշնամի, որը մեկնել է անցյալ, 2000 թվական, որպեսզի սպանի սուպերհերոսին, երբ նա դեռ փոքր էր: Նրան խանգարում է Ֆլեշը, որը ժամանել է 2024 թվականից, և Թոունը, զայրացած դրանով, սպանում է Բարիի մորը ու հարվածի տակ է դնում հորը, որպեսզի որբեցված երեխան երբեք չկարողանա դառնալ այն սուպերհերոսը, որը նրան ճանաչում էր աշխարհը: Սակայն դրանից հետո սուպերչարագործը հասկանում է, որ չի կարող վերադառնալ հարազատ ժամանակ, քանի որ այլևս մուտք չունի սպիդֆորս: Իմանալով, որ 2020 թվականին բժիշկ Հարիսոն Ուելսը մասնիկների արագացուցչի օգնությամբ կստեղծի «մետամարդկանց», նա ապագայի տեխնոլոգիայով գողանում է գիտնականի տեսքը և անձնավորությունը: Տասնհինգ տարի անց, թաքնվելով Ուելսի անձնավորության տակ, Թոունը հանդիսանում է ՍԹԱՐ Լաբորատորիայի հիմնադիր ու մասնիկների արագացուցչի ստեղծող, որը մեկնարկի օրը պայթում է, ստեղծելով մետամարդկանց և տալով Բարիին իր ունակությունները մի քանի տարի ավելի շուտ քան նշանակված ժամը: Հաշմանդամ ձևանալով, Թոունը սովորեցնում է Բարիին օգտագործել իր արագությունը և մտադիր է ապագայում օգտագործել իր ունակությունները, որպեսզի վերադառնա ապագան: Ավելի ուշ նա հագնում է իր զգեստը երկու անգամ, երկու դեպքում էլ նա հաղթում է Ֆլեշին, առանց որևէ խնդիրների: Ի վերջո, նրա գաղտնիքը բացահայտվում է, և Բարին մտադիր է Թոունին գայթակղելով ծուղակը գցել, որպեսզի կարողանա ապացուցել իր հոր անմեղությունը: Այնուամենայնիվ, Հակադարձ ֆլեշը փախչում է և փախցնում է այդ ժամանակի իր նախնի՝ խուզարկու Էդի Թոունին: Հետագայում չարագործին բռնում են Ֆլեշը, Նետը և Հրե փոթորիկը, դանդաղեցնելով սպիդսթերին Ռեյ Փալմերի ստեղծած նանիտների օգնությամբ: Դրանից հետո Թոունը ուղարկում է Բարիին անցյալ, որպեսզի նա փրկի Նորային և զերծ պահել հորը սպանության մեջ մեղադրանքից: բայց Բարին որոշել է չփոխել անցյալը և, ետ վերադառնալով, հարձակվում Թոունի վրա, բայց կրկին պարտվում է: Չարագործը պատրաստ է սպանել Ֆլեշին, բայց այդ պահին Էդին զոհաբերում իրենով, ջնջելով Էոբարդ Թոունին իրականությունից: Երկրորդ եթերաշրջանի «Հակադարձ Ֆլեշի վերադարձը» դրվագում, մանրամասնորեն բացահայտվում է կերպարի նախապատմությունը: Ապագայում պրոֆեսոր Էոբարդ Թոունը, սուպերհերոս Ֆլեշի մեծ երկրպագուն է: Սակայն այն բանից հետո, երբ նա ստացել է նույն ունակությունները, նա սարսափով գիտակցում է, որ նա նախատեսված է դառնալ Ֆլեշի ոխերիմ թշնամի և հիացմունքը փոխվում է արհամարհանքի: Նա իրեն վերցնում է Հակադարձ Ֆլեշի անձնավորությունը, և պարզելով, որ Բարիի սուպերհերոսական կարիերան սկսել է 21-րդ դարի սկզբին, նա ուղևորվում է դեպի հետ անցյալ, այսպիսով սկսելով իրենց դիմակայությունը: Սերիայի վերջում, որպեսզի չստեղծել ժամանակային պարադոքս և փրկել Ցիսկո Ռամոնին, հերոսները ուղարկում են Էոբարդին հայրենի ժամանակ: «Ֆլեշի վերադարձ» սերիայում, Բարին ճանապարհորդում է ժամանակի մեջ, հանդիպում է այն կերպարի տարբերակի հետ, որն արդեն ձևացնում էր Հարիսոն Ուելսին, և փորձում է պարզել նրանից, թե ինչպես պետք է հաղթել Զումին: Թոունը տալիս է Բարիին տախիոնային արագացուցչի գծագրերը (որով ինքն է օգտվել): Նաև երկրորդ եթերաշրջանի վերջում, Ֆլեշը կրկին վերադառնում է ժամանակի մեջ և փրկում է իր մորը, հաղթելով Թոունին: Երրորդ եթերաշրջանի «Ֆլեշփոինթ» սերիայում պարզվում է, որ այս իրադարձությունը մեկնարկ է տվել այլընտրանքային ժամանակային գծին, որը հայտնի է որպես Ֆլեշփոինթ, իսկ ինքը Թոունը պարտված է և կալանված անհայտ վայրում: Այն բանից հետո, երբ Ուոլլի Ուեսթը մահացու վիրավորվել է, իսկ Բարին սկսեց կորցնել հիշողությունը, նա խնդրել է Թոունին վերադառնալ Նորա Ալենի մահվան գիշերը, որպեսզի Թոունը սպանի նրան և վերադարձնի առաջնային ժամանակագրությունը: Թոունը կատարում է նրա խնդրանքը, և վերադառնում է Բարիի հետ ներկան: Նա զգուշացնում է Բարիին, որ ժամանակագրությունը ամբողջությամբ չի վերականգնվել, և, որ նրանք դեռ կհանդիպեն: Հետո նա փախչում է:
  • «Վաղվա լեգենդները» երկրորդ եթերաշրջանում, Էոբարդ Թոունը հանդիսանում է գլխավոր անտագոնիստներից մեկը և Մահվան Լեգեոնի առաջնորդ[5]: Նրան խաղում է Մեթ Լետչերը, քանի որ այդ Թոունը չի յուրացրել Հարիսոն Ուելսի անձնավորությունը ու տեսքը (թեև նշվում է, որ Թոունը հիշում է ՍԹԱՐ Լաբորատորիայում իր աշխատանքի տարիները): Քանի որ նրա նախնի Էդի Թոունը ինքնասպան է եղել, Էոբարդը երբեք չի ծնվել և ըստ էության, իր գոյությունը դարձել է պարադոքս: Որպեսզի նորոգել այդ պարադոքսը և փրկվել Սև Ֆլեշից, կամ Սպիդսթերների Մահվանից (արարած, որին վերածվել է Հանթեր Զոլոմոնը և որը պետք է բռնի Թոունին ու ուղարկի նրան Սպիդֆորս), Թոունը փնտրում է Ճակատագրության Նիզակը, որը կարող է փոխել իրականությունը: Որպեսզի գտնել Նիզակի բոլոր մասերը, նա «ժամանակից դուրս է քաշում» Դեմիեն Դարկին, Մալկոլյմ Մեռլինին, Ռիպ Հանթերին (և փոխում է նրա հիշողությունները) ու Լեոնարդ Սնարտին,այսպես ձևավորելով Մահվան Լեգեոնը: Լեգեոնը օգնում է Թոունին գերել Սև Ֆլեշին և գողանալ Լեգենդներից Նիզակը: «Աշխարհը փրկել» սերիայում, Լեգեոնը ստեղծում է իրականություն, որը լցված է նրա բոլոր անդամների երազանքներով, մասնավորապես Էոբարդի երազանքներով: Սակայն, Լեգեոնի անդամները նրան դավաճանում են և Թոունը ոչնչացնում է Նիզակը, որպեսզի իրենց ստեղծված իրականությունը պահպանվի: Երկրորդ եթերաշրջանի վերջում, «Արուբա» սերիայում Լեգենդներին հաջողվում է վերադառնալ 1916 թվական, որպեսզի փորձեն ոչնչացնել Նիզակը մինչ նրան, երբ Լեգեոնը այն գրավել է (մինչև «Նիզակի Եղբայրություն» սերիայի իրադարձությունները): Թոունը կարողացել է Լեգենդներին զրկել Քրիստոսի արյունից (որը կարող է ոչնչացնել Նիզակը), սակայն Սառա Լենսը հասցրել է օգտագործել Ճակատագրի Նիզակը և կրկին վերաշարադրել իրականությունը, միաժամանակ զրկելով Նիզակին իր ուժերից: Երբ Թոունը պատրաստվում էր սպանել նրան, հանկարծ հայտնվում է Սև Ֆլեշը սպանում է նրան, չտալով վերջինիս նույնիսկ փոքր հնարավորություն փախչել: Հակադարձ Ֆլեշը կրկին ջնջվում է իրականությունից և ոչնչացվում են բոլոր ժամանակային պատճենները:

Մուլտֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաղալու կերպարներից մեկն է Lego Batman 3: Beyond Gotham խաղում
  • DC Universe Online
  • Scribblenauts Unmasked: A DC Comics Adventure
  • Injustice: Gods Among Us, որպես սկին Բարիի համար:

Քննադատական ընկալումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոր Զումը զբաղեցրել է 31-րդ հորիզոնականը IGN «կոմիքսներում 100 մեծագույն չարագործներ»[6] ցուցակում, նաև 11-րդ տեղը DC Comics տիեզերքի 25 լավագույն չարագործների ցուցակում, ըստ նույն կայքի[7]: Complex կայքի, կոմիքսների պատմության մեջ, 25 լավագույն չարագործների ցուցակում, գրավել է 23-րդ տեղը[8]: Icons of the American Comic Book գրքի հեղինակների կարծիքով, հանդիսանում է «Ֆլեշի առավել վտանգավոր թշնամի»[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]