Ուոլլի Ուեսթ
Ուոլլի Ուեսթ Wallace Rudolph «Wally» West | |
---|---|
Հրատարակման պատմություն | |
Հրատարակիչ | DC Comics |
Դեբյուտ | որպես Քիդ Ֆլեշ. The Flash #110 (Դեկտեմբեր 1959); որպես Ֆլեշ. Crisis on Infinite Earths #12 (Март 1986) |
Հեղինակ | Ջոն Բրում, Կարմին Ինֆանտինո |
Դերակատար / Ձայն | Քեյնան Լոդնսդեյլ |
Աշխարհ | DC Universe |
Ներկայացրած է | Ֆլեշ և The Flash? |
Անձնական տվյալներ | |
Դիրքորոշում | Բարիք |
Ի ծնե անուն | Ուոլլես Ռուդոլֆ Ուեսթ |
Կեղծանուններ | Քիդ Ֆլեշ, Ֆլեշ, Քիդ Լապտեր, Ալ Սփիդսթեր, |
Տեսակ | գենետիկորեն ձեւափոխված մարդ |
Հասակ | 184 սմ |
Քաշ | 84 կգ |
Մազերի գույն | Շիկակարմիր |
Աչքերի գույն | Կանաչ |
Ծննդավայր | Blue Valley? |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Զբաղմունք | մեխանիկ, սուպերհերոս և time traveller |
Ամուսին | Linda Park (comics)? |
Երեխաներ | Iris West II? և Jai West? |
Թիմեր և կազմակերպություններ | |
Ֆլեշի ընտանիք, Արդարության Լիգա, Երիտասարդ Տիտաններ, Կանաչ Լապտերների Կորպուս, Երիտասարդ Արդարության Լիգա | |
Դաշնակիցներ | |
Ջեյ Հարիկ, Բարի Ալլեն, Բարտ Ալլեն, Մաքս Մերկյուրի, Ջեսսի Քվիկ, Քայլ Ռայներ, Հել Ջորդան, Օլիվեր Քվին, Բեթմեն, Սուպերմեն, Հրաշք կին, Ակվամեն, Դիկ Գրեյսոն | |
Թշնամիներ | |
Պրոֆեսոր Զում, Գորիլա Գրոդ, Կապիտան Ցուրտ, Զում, Եղանակի Կախարդ, Տրիքստեր, Կապիտան Բումերանգ, Սուպերբոյ-Պրայմ, Աբրա Կադաբրա | |
Հատուկ ուժեր և ունակություններ | |
գերմարդկային արագություն, ինքնաբուժում, intangibility?, էլեկտրակինեզ, գերմարդկային ճարպկություն / ռեֆլեքսներ և գերմարդկային դիմադրողականություն |
Ֆլեշ (Ուոլլի Ուեսթ) (անգլ.՝ The Flash (Wally West)՝ DC Comics հրատարակչության հորինված կերպար, սկզբում հանդես էր գալիս որպես Քիդ Ֆլեշ (անգլ.՝ Kid Flash), իսկ հետո՝ երրորդ Ֆլեշը[1]։
2011 թվականի մայիսի 6-ին IGN-ը Ուոլլի Ուեսթին շնորհեց 8-րդ տեղը՝ «կոմիքսների 100 լավագույն սուպերհերոսների» ցուցակում, ուշադրություն դնելով նրան, որ «Ուոլլին եղել է Երիտասարդ Տիտանների, Նոր Տիտանների և Արդարության Լիգայի մասնակից»։ Ուոլլիին 25-րդ դարում հայտնվել է թոռ։ Այդ նույն դարում ապրում էր երկրորդ Ֆլեշի թշնամի՝ Էոբարդ Թոունը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քիդ Ֆլեշ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուոլլի Ուեսթը ստեղծվել է Ջոն Բրումի և Կարմին Ինֆանտինոյի կողմից ու առաջին անգամ հայտնվել է The Flash #110-ում (դեկտեմբեր 1959), որպես Քիդ Ֆլեշ։ Ուոլլի Ուեսթը՝ երկրորդ Ֆլեշ՝ Բարի Ալլենի, կին՝ Այրիս Ուեսթի զարնիկն է։ Ոստիկանության լաբորատորիա այցելման ժամանակ, որտեղ աշխատում է Բարի Ալլենը, Ուոլլին ստացել է իր ուժերը նույն կերպ ինչպես և Բարին։ Կերպարը դարձել է Երիտասարդ Տիտաններ թիմի անդամ, որտեղ ընկերացել է Դիկ Գրեյսոնի հետ, նաև հայտնի որպես Ռոբին և հետագայում Նայտվինգ[1]։
Ֆլեշ[խմբագրել | խմբագրել կոդը]
Crisis on Infinite Earths քրոսովերի ժամանակ, Բարի Ալլենը զոհաբերեց իր կյանքը, որպեսզի փրկի Երկիրը, ոչնչացնելով նրա վրա նշան բռնած հականյութական թնդանոթը[2]։ Ուոլլի Ուեսթը զբաղեցրել է իր տեղը, դառնալով նոր Ֆլեշ։
Ուժեր և Ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արագության ուժի հետ կապի շնորհիվ, Ուոլլին ստացել է բազմաթիվ ունակություններ.
- Գերմարդկային արագություն՝ ուժերը ստանալուց հետո առաջին ժամանակ Ուոլլիի արագության սահմանը եղել է ձայնային արգելքը։ Դառնալով Ֆլեշ և Զումի հետ բխվելուց հետո, կարողացավ հաղթահարել լուսնի արագությունը։
Ճգնաժամային իրադարձության ժամանակ, Ուոլլին փրկել է տիեզերքը, հաղթահարելով ժամանակային արգելքը։ Հետագայում հաղթահարել է Տարածական արգելքը և, վերջապես, Արագության ուժի արգելքը, DC կոմիքսների տիեզերքի առավելագույն սահմանը։
- Պաշտպանական աուրա՝ էներգետիկ դաշտ, որը պաշտպանում է Ուոլլիին երկրի ու օդի շփումից և փոքր մասնիկների բախումից։
- Արագության գողություն և շնորհ՝ Ուոլլին կարող է կիսվել իր արագությամբ ցանկացած օբյեկտի հետ, արագացնելով նրան մինչև իր սահմանները, կամ, ընդհակառակը, առարկայի կինետիկ էներգիան մասամբ կամ ամբողջությամբ խլել։
Կոմիքսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստասերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուոլլի Ուեսթը հայտնվել է«Ֆլեշ» հեռուստասերիալում երկրորդ եթերաշրջանի իններորդ սերիայում, այստեղ նա հանդիսանում է, որպես Այրիսի հարազատ եղբայր, այլ ոչ թե զարնիկ։ Նա իր մոր դեղերի համար վաստակում է փողոցներում ավտոարշավի միջոցով և, որպես մրցանակ, նա վերցնում է մեքենաները։ «Ջարդում» դրվագում, նա և Ջեսսի Քվիկը ենթարկվում են մասնիկների արագացուցչի պայթյունի վերաստեղծմանը, որը ստեղծել է Հարրիսոն Ուելսը, որպեսզի վերադարձնի Բարիի արագությունը։ Երկրորդ եթերաշրջանի վերջում, Բարին վերադառնում է անցյալը և փրկում է իր մայրիկին Հակառակ Ֆլեշի սպանությունից, դրանով իսկ ստեղծելով այլընտրանքային տիեզերք՝ Ֆլեշպոինտ։ Այս տիեզերքում Ուոլլին սփիդսթեր է։ Այստեղ նա կրում է դեղին կոստյում, ինչպես կոմիքներում և դիմակայում է Մրցակցին, իսկ դրանում իրեն օգնում է Այրիսը։ Երրորդ եթերաշրջանի առաջին դրվագի վերջում նա մահացու վիրավորվում է Մրցակցի կողմից, սակայն Բարին կրկին վերադառնում է անցյալ և կանգնեցնում է իրեն, թույլ տալով Էոբարդին սպանել նրա մորը։ Երբ Երկիր-2-ից, սփիդսթեր դարձած Ջեսսին կրկին գալիս է, Ուոլլին սկսում է նախանձել, քանի որ նա էլ է ուզում դառնալ սփիդսթեր, որպեսզի փրկի մարդկանց և օգնի Բարիին։ «Ստվեր» դրվագում, նա տեսնում է տեսիլքներ իր կյանքից՝ Ֆլեշպոինտի ժամանակ, նաև լսում է Ալքիմիայի ձայնը, որը ցանկանում է վերադարձնել իր ունակությունները։ Դրվագի վերջում նա վերցնում է Փիլիսոփայական քարը, որը փակում է նրան բոժոժի մեջ։ Բոժոժից ազատվելուց հետո, նա վերջապես, ձեռք է բերում սփիդսթերի ունակությունները։
Մուլտիպլիկացիա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուոլլի Ուեսթը հայտնվել է Սուպերմեն. մուլտսերիալ մուլտֆիլմում։
- Ուոլլի Ուեսթը հայտնվել է Teen Titans մուլտսերիալում, որպես Քիդ Ֆլեշ [5 եթերաշրջան 8 սերիա]:
- Ուոլլի Ուեսթը հայտնվել է Young Justice / Young Justice: Invasion մուլտսերիալում, որպես Քիդ Ֆլեշ և եղել է գլխավոր հերոսներից մեկը։
- Ուոլլի Ուեսթը հայտնվել է Արդարության Լիգա / Արդարության Լիգա. Առանց սահմանների մուլտսերիալում, որպես Ֆլեշ և եղել է Արդարության Լիգայի գլխավոր սուպերհերոսներից մեկը։
- Ուոլլի Ուեսթը հայտնվել է Բեթմեն. Քաջ և խիզախ մուլտսերիալի մի քանի դրվագներում, որպես Քիդ Ֆլեշ։
- Ուոլլի Ուեսթը հայտնվել է The Superman / Aquaman Hour of Adventure մուլտսերիալի մի քանի դրվագներում, որպես Քիդ Ֆլեշ։
- Ուոլլի Ուեսթը հայտնվել է Արդարության Լիգա. Նոր արգելապատ մուլտսերիալում, որպես Քիդ Ֆլեշ։
Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուոլլի Ուեսթը հայտնվել է Young Justice: Legacy խաղում (որպես Քիդ Ֆլեշ)
- Ուոլլի Ուեսթը հայտնվել է Justice League: Heroes խաղում (որպես Քիդ Ֆլեշ)
- Ուոլլի Ուեսթը հայտնվել է Justice League Task Force խաղում (որպես Քիդ Ֆլեշ)
- Lego Batman 3: Beyond Gotham (որպես Քիդ Ֆլեշ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Jimenez, Phil (2008). «The Flash». In Dougall, Alastair (ed.). The DC Comics Encyclopedia. New York: Dorling Kindersley. էջեր 124–127. ISBN 0-7566-4119-5. OCLC 213309017.
- ↑ Crisis on Infinite Earths #7 (October 1985)