Պրոգլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրոգլաս
հին սլավոներեն՝ Ⱂⱃⱁⰳⰾⰰⱄⱏ և հին սլավոներեն՝ Прогласъ
ՀեղինակԿյուրեղ
Տեսակգրավոր աշխատություն
ԺանրՔարոզ
Բնօրինակ լեզուՀին սլավոներեն
Ստեղծման տարեթիվ9-րդ դար
Հրատարակման տարեթիվ863
 Proglas Վիքիպահեստում

«Պրոգլաս» (հին սլավոներեն՝ Ⱂⱃⱁⰳⰾⰰⱄⱏ), սլավոնական առաջին գրավոր բանաստեղծական շարադրանքը։ Վերագրվում է սլավոնական գրի (այբուբենի) ստեղծողներից մեկին՝ սուրբ Կյուրեղին (Կիրիլին)[1]։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքն ստեղծվել է IX դարում Մեծ Մորավիայում։ Կյուրեղն ու Մեթոդիոսն իրենց առջև խնդիր էին դրել գրի ստեղծումից հետո հիմնել և պաշտպանել սլավոնական գրչությունն ու գիրքը[2], և դա արտացոլված, ի ցույց է դրված «Պրոգլաս»-ում։ Այդ գրքում Կյուրեղը սլավոնական դպրության գովքն է անում, շեշտում է, որ դրանում դրսևորվել է աստվածային սկիզբը, քանզի սլավոններին օգնում է հեռանալ, զատվել հեթանոսությունից և վերափոխվել՝ դառնալով քաղաքակիրթ ժողովուրդ[1]։ Կյուրեղը գրում է, որ սլավոնական լեզվով գրված գրքերը աստվածային իմաստություն են բովանդակում ու հաղորդում, ուստիև օգնում են պայքարելու դիվական, սատանայական գայթակղության դեմ։ Այսպիսով՝ սլավոնական գրականության վաղնջական շրջանից ի վեր գիրքը համարվել է սրբազան երևույթ[3], աստվածային էության դրսևորում, որի հետ շփվելը, հաղորդակցվելը հսկայական օգուտ է պարգևում մարդու։

Բնագիրը և թարգմանությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 История культуры славянских народов. В 3-х тт / Отв. ред. Г. П. Мельников. — М.: ГАСК, 2003. — Т. I: Древность и Средневековье. — С. 93. — 488 с. — ISBN 5-85291-021-X
  2. «Робинсон. У истоков славянской письменности. — 1984». ФЭБ. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. Указ. соч / Отв. ред. Г. П. Мельников. — С. 94.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոգլաս» հոդվածին։