Պտուղ (կենսաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Պտուղ (այլ կիրառումներ) 

Պտուղ (լատ.՝ fetus), կաթնասուն կենդանին կամ մարդը սաղմնային զարգացման շըրջանում՝ հիմնական օրգան-համակարգերի սկզբնավորումից հետո, մարդու համար այդ շրջանն ընդգրկում Է հղիության 9-րդ շաբաթից մինչև ծնվելու պահը։

9-րդ շաբաթում[խմբագրել]

Պտուղն ընդունում է մարդու մարմնին բնորոշ արտաքին տեսք, պարզ տարբերվում են գլուխը, մարմինը, վերջույթները և այլն։ Պտուղի երկարությունը լինում Է 3 - 4 սմ։ Պտուղի շնչառությունը, սնուցումը, նյութափոխանակությունն ու արտաթորությունն իրականանում են ընկերքի միջոցով։

4-րդ ամիս[խմբագրել]

Ձևավորվում է Պտուղի դեմքը, վերջույթների շարժումները դառնում են ակտիվ։

5-րդ ամիս[խմբագրել]

Պտղի երկարությունը 25 սմ է, զանգվածը՝ 250-300 գ։ Մաշկը կարմիր է՝ աղվամազերով և լոռանման քսուքով պատված, աղիքներում գոյանում է նախակղանքը (մեկոնիում). մայրըն զգում է պտղի շարժումները, որովայնի աուսկուլտացիայով լսվում է պտուղի սրտխփոցը։

6-րդ ամիս[խմբագրել]

Վերջին շարժումները դառնում են ավելի ակտիվ։ Այդ շրջանում պտուղը կարող է ծնվել ողջ, շնչառական շարժումներն առկա են, սակայն, որպես կանոն, պտուղը մահանում Է խիստ անհասությունից։

7-րդ ամիս[խմբագրել]

Ամսվա վերջին ենթամաշկային ճարպաշերտը անբավարար էզարգացած, մաշկը կնճռոտ է՝ պատված լոռանման քսուքով և աղվամազերով։ Քթի և ականջների աճառները փափուկ են, եղունգները չեն հասնում մինչև մատների ծայրերը։ Այս շրջանում պտուղը ծնվում է ողջ, ինքնուրույն շնչում է, բայց սովորաբար քիչ կենսունակ է։

8-րդ ամիս[խմբագրել]

Ամսվա սկզբին (հղիության 28-րդ շաբաթը) պտուղը համարվում է անհաս, բայց կենսունակ, այդ շրջանում «ասում են ծնված երեխան կարող է ապրել միայն խնամքի որոշ կանոնների պահպանման դեպքում։ 8-րդ ամսվա վերջին Պտուղի երկարությունը 38 - 40 սմ է, զանգվածը՝ 1500-1600 գ, ծնվում է կենսունակ, սակայն պահանջում է հատուկ խնամք։

9-րդ ամիս[խմբագրել]

Պտղի զանգվածը դառնում Է 2300 - 2500 գ, ավելանում Է ենթամաշկի ճարպը, մաշկը դառնում է հարթ, վարդագույն, աղվամազերը քչանում են, գլխի մազերը երկարում են։ Գլուխը համեմատաբար մեծ է, գանգի ուղեղային հատվածի ոսկրերի միջև կան արտահայտված կարեր և աղբյուրակներ։ Գանգի դիմային մասը ուղեղայինի համեմատ փոքր է։

10-րդ լուսնամսվա վերջին անհասության բոլոր նշանները վերանում են և պտուղը ծնվում է։