Jump to content

Պտղատուների կաթնային փայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պտղատուների կաթնային փայլ, հիվանդություն, որի դեպքում տերևները դառնում են կաթնագույն՝ սադափի փայլով։ Հիմնական պատճառը բնափայտի ցրտահարումն է։ Հաճախ հիվանդությունն ուղեկցվում է ծառի՝ Stereum purpureum սնկի ախտահարումով։ Հիվանդ ծառի բնափայտը գորշանում է և չորանում։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսերի ձմեռնադիմացկունության բարձրացում, արևահարությունից և ցրտահարությունից պաշտպանում, վերքերի ժամանակին ծեփածածկում և էտած մասերի մշակում (մածկանում), ախտահարված ճյուղերի հեռացում և այրում։ Միայն ցրտահարությունից առաջացած կաթնային փայլի դեպքում՝ ջրումներ, լրասնում և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։