Էաչի Պռոշյան (գեղանկարիչ)
Appearance
(Վերահղված է Պռոշյան Էաչի (գեղանկարիչ)ից)
Էաչի Պռոշյան | |
---|---|
Ծնվել է | 1886 |
Վախճանվել է | 1958 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարիչ |
Հայր | Պերճ Պռոշյան |
Էաչի Պերճի Պռոշյան (1886 - 1958), հայ գեղանկարիչ։
Պերճ Պռոշյանի միջնեկ որդին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախապես սովորել է Ներսիսյան դպրոցում, իսկ 1900 թվականին Իտալիայում ընդունվել է գեղարվեստի ուսումնարան, հետո ուսումը շարունակել է Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքի գեղեցիկ արվեստների ինստիտուտում, ապա կատարելագործվել է Շվեյցարիայում։ Բաքվում աշխատել է որպես գեղարվեստական ուսումնարանի ղեկավար[1]։
Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունեցել է երկու դուստր՝
- Էալա Պռոշյան
- Պերճուհի (Նեա) Պռոշյան
Էաչիի դուստրերը նախ ապրել են Բաքվում, իսկ ներկայումս՝ ավագը բնակվում է Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում, իսկ կրտսերը՝ ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Նյութեր Պերճ Պռոշյանի մասին», Ա․ Ադամյան, Երևան, 1958, էջ 260
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթ, 30 սեպտեմբերի, 1987, թիվ 40, էջ 5․
- «Նյութեր Պերճ Պռոշյանի կենսագրության համար», Պ․Հ․ Հակոբյան․