Պուցատովի փողոց (Ալուշտա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուցատովի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էԱլուշտա
Երկարություն450 մետր
Փոստային ինդեքս298514

Պուցատովի փողոց (ռուս.՝ Улица Пуцатова), փողոց Ղրիմի Ալուշտա քաղաքի կենտրոնում։ Անվանվել է Ալուշտայի պարտիզանական ջոկատի պարտիզան-հետախույզ Սեմյոն Գրիգորևիչ Պուցատովի (1907-1942) պատվին։ Սկիզբ է առնում Գորբաչովայի փողոցից և ավարտվում նույն փողոցի հետ հատումով։ Երկարությունը 450 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալուշտա քաղաքի Պուցատովի փողոցը սկիզբ է առնում Գորբաչովայի փողոցից, կատարում կիսաշրջան և ավարտվում նույն փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 27 շինություն։ Երկարությունը 450 մետր է։

Պուցատովի փողոցի փոստային դասիչն է՝ 298514։

Փողոցն անվանվել է Ալուշտայի պարտիզանական ջոկատի պարտիզան-հետախույզ Սեմյոն Գրիգորևիչ Պուցատովի (1907-1942) պատվին։ Հայրենական մեծ պատերազմից առաջ զորացրվելով բանակից` նա ամուսնացել է, ունեցել երեխաներ, պատրաստվել է ընդունվել շինարարական ինստիտուտ։ Սակայն սկսված պատերազմը խախտել է բոլոր պլանները։ Ղրիմի անտառների բոլոր կածանները լավ իմացող Պուցատովն անդամագրվել է Ալուշտայի պարտիզանական ջոկատին, որտեղ մնացել է մեկ տարի։ Այդ ընթացքում նա մասնակցել է բազմաթիվ գործողությունների, թանկարժեք տեղեկություններ հայթայթել թշնամու դիրքերի վերաբերյալ։ Նրան մատնել են, գերմանացիները բռնել են նրան և ընտանիքին[2]։ Պուցատովը գնդակահարվել է Չոլմեկչի գետի վերին հոսանքում, Պրոֆեսորական անկյունում[3]։ Նրա անվան փողոցում 2011 թվականին բացվել է հուշանշան[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 «Мы не забудем имена героев!». Վերցված է 2019 Ապրիլ 10-ին.(չաշխատող հղում)
  3. «Пуцатов Семен Григорьевич - Партизаны Крыма».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]