Պուրշ (վագր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուրշ
Տեսակառանձնյակ
Սեռարու
Ծնվել էդեկտեմբերի 6, 1952(1952-12-06)
ԾննդավայրՌիգայի կենդանաբանական այգի, Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Սատկել է1964

Պուրշ (դեկտեմբերի 6, 1952(1952-12-06), Ռիգայի կենդանաբանական այգի, Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1964), հայտնի Բենգալյան վագր, կինոդերասան և կրկեսի կենդանի։ Նա եղել է իր մարզչի՝ Մարգարիտա Նազարովայի սիրելին, որը նրան շատ էր սիրում և ամեն կերպ երես էր տալիս։ Կենդանու մահը մեծ ցնցում էր նրա համար, որի հետ նա չկարողացավ հաշտվել մինչև կյանքի վերջը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուրշը[1] ծնվել է 1952 թվականի դեկտեմբերի 6-ին Ռիգայի կենդանաբանական այգում՝ Բենգալյան վագր Յունայի և վագր Բենգոյի ընտանիքում։ Մեկ շաբաթ անց Յունայի հիվանդության պատճառով (չէր կարողանում կերակրել) Ռիգայի կենդանաբանական այգու տնօրենի տեղակալ Արվիդ Վիքսնեն վագրիկին հանձնել է այգու աշխատակից Բուցինիեքսին, որը նրան իր տուն է տարել։ Կինը և նրա դուստրը՝ Օլգան, բուժում, խնամում և կերակրում էին վագրին։ Տեսնելով իր «խնամողին»՝ կենդանին հնչեցնում էր «պուրշ-պուրշ» ձայնը, որն էլ ի վերջո դարձավ նրա նոր և վերջնական անունը։ Պուրշը մեծանում էր, և դժվար էր նրան բնակելի տանը պահել։ Լենինգրադի կենդանաբանական այգու ղեկավարությունը խնդրել է Պուրշին ուղարկել իրենց մոտ, ինչը և կատարվել է[2]։

Առաջին անգամ Պուրշը հայտնվել է կինոյում՝ նկարահանվելով «Վագրին ընտելացնողը» ֆիլմում։ Հենց այնտեղ է նա հանդիպել հայտնի մարզիչ Մարգարիտա Նազարովային։ Նկարահանումներից հետո կենդանին անցել է նրա խնամքի տակ։ Նրա ձեռքի տակով շատ վագրեր և այլ կենդանիներ են անցել, բայց հենց Պուրշն է դարձել Նազարովայի ամենասիրելի կենդանին։ Կինն ամեն կերպ երես էր տալիս վագրին, տանում էր զբոսանքի, նույնիսկ՝ ռեստորան[3]։ Պուրշը բավականին հանգիստ վագր էր և իրեն հանգիստ էր պահում։ 1962 թվականի դեկտեմբերի 31-ի լույս 1963 թվականի հունվարի 1-ի գիշերը Նազարովան և նրա ընկերները Պուրշի հետ են անցկացրել «Աստորիա» հյուրանոցի ռեստորանում[4]։

Պուրշը նկարահանվել է ֆիլմերում և իր տիրուհու հետ մեկնել շրջագայությունների։ Պուրշի բնավորությունը թեև մեղմ էր, բայց ոչ պարզ։ Կիևում հյուրախաղերի ժամանակ նա իր վարժեցնողներից փախել է մոտակա բուֆետ, որտեղ կերել է 31 երշիկ և կոտրել բուֆետի դարակը։ Բացի այդ, մի անգամ նա փորձել է պոկել Նազարովայի գլխակապը, ինչը նրա մոտ քունքային զարկերակի վնասվածք է առաջացրել։

Կինոյում նկարահանումներից հետո Պուրշը հիվանդացել է շաքարային դիաբետով և մահացել 1964 թվականին՝ կյանքի 13-րդ տարում[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1954 ֆ Վտանգավոր արահետներ Ամուրյան վագր
1954 ֆ Վագրերի սանձահարողը Վագր
1961 ֆ Գծավոր թռիչք Վագր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Первоначально его звали Акбар
  2. Как тигр Пурш стал актером цирка и кино
  3. Своего любимца — тигра по кличке Пурш — Маргарита Назарова выгуливала на поводке, катала в машине и водила в кафе
  4. Его праздничный ужин состоял из пяти килограммов говядины и яичницы из 20 яиц, а запил он всё двумя литрами свежего молока
  5. Укротительница тигров Маргарита Назарова: трагедия советской циркачки

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]