Պուկարա դե Տիլկարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուկարա դե Տիլկարա
Տեսակամրոց և հնագիտական հուշարձան
Երկիր Արգենտինա
ՏեղագրությունTilcara?
Հիմնադրված է1100
Ժառանգության կարգավիճակNational historical monument of Argentina?
Քարտեզ
Քարտեզ

Պուկարա դե Տիլկարա, հին ամրոց (պուկարա)[1], որը գտնվում է Տիլկարա քաղաքի մոտ, բլրի վրա, Արգենտինայի Խուխույ պրովինցիայում։ Այն գոյություն է ունեցել նախքան Ինկերի կայսրության ծաղկումը։

2000 թվականին ամրոցը հռչակվել է որպես ազգային հուշարձան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ այս բնակավայրում հայտնվել են մ. թ. ա. 8-րդ հազարամյակում։ Ամրոցը կառուցվել և բնակեցվել է 12-րդ դարում։ Տեղական բնակիչները զբաղվում էին գյուղատնտեսությամբ, խեցեգործությամբ և հյուսելու արվեստով, բացի դրանից, նրանք նաև քաջ մարտիկներ էին։ Ժամանակին Պուկարան համարվում էր կարևոր տնտեսական և ռազմական կենտրոն։

Ամրոցում բնակվել են շուրջ 2000 բնակիչ, ովքեր ապրել են փոքրիկ քարե շենքերում, որոնք չունեին պատուհաններ, և որոնց դռները ցածր էին։ Բացի բնակավայրերից, կենդանիների համար նախատեսված անասնանոցներից և այլ ֆերմերային շինություններից, այստեղ տեղակայված էին նաև այնպիսի վայրեր, որտեղ անցկացվում էին կրոնական ծեսեր և թաղման արարողություններ։

15-րդ դարի վերջում ինկերը վերջնականապես պարտության մատնեցին քվեբրադա ցեղերին, որոնք ամրոցն օգտագործում էին որպես ռազմական կառույց՝ մոտակա հանքավայրերից արծաթ, ցինկ և պղինձ մատակարարելու համար։

Ինկերի տիրապետությունը շարունակեց իր գոյությունը ևս կես դար և ավարտվեց 1536 թվականին, երբ եկան իսպանացիները։ Վերջիններս 1586 թվականին ստեղծեցին ժամանակակից քաղաք՝ Տիլկարա անվանումով։

Ժամանակակից պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկնակի բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականին, Բուենոս Այրեսի համալսարանի դասախոս, մարդաբան Խուան Բաուտիստա Ամբրոսետտին և իր ուսանող Սալվադոր դե Բենեդետտին կրկին ուսումնասիրեցին այդ տեղանքը և ստեղծեցին կատալոգ, որը բաղկացած էր ավելի քան 3000 նմուշներից, որոնք պեղվել էին առաջին 3 տարիներին։ Աշխատանքը սկսելով 1911 թվականից՝ նրանք մաքրեցին մոտ 2000 քառակուսի մետր հողատարածք և վերակառուցեցին որոշ շենքեր։ 1948 թվականին Էդուարդո Կասանովան ստանձնեց ամրոցի շրջանի ղեկավարությունը, որի արդյունքում՝ 1966 թվականին բացվեց հնագիտական թանգարան։ Պեղումները շարունակվում են մինչ այսօր, և դրանք իրականցվում են Բուենոս Այրեսի համալսարանի կողմից։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը կազմված է տասը սենյակից, որոնցից երեքը նախատեսված են ժամանակավոր ցուցահանդեսների, գրադարանների և վարչական տարածքների համար։ Յոթ սենյակներում, որտեղ մշտական ցուցահանդեսներն են, ներկայացված են հնդկական տարբեր մշակույթների ավելի քան 5000 արժեքավոր պատմական ցուցանմուշներ։

  • Սրահ 1-Արգենտինա և հարևան երկրներ` Չիլի և Բոլիվիա, ցուցանմուշների շարքում` Ատակամա անապատից բերված մումիացված մարմին։
  • Սրահ 2-Պերուի մշակույթը, ցուցադրվում են կերամիկայից պատրաստված իրեր, որոնք պատկանել են հնդկացիներին
  • Սրահ 3-Իսպանական նվաճման ժամանակաշրջանին վերաբերող ցուցանմուշներ։
  • Սրահներ 4 և 5-Պունի և Խուխուի ցուցանմուշներ։
  • Սրահ 6-Պուկարայի ամրոցի մնացորդները։
  • Սրահ 7-Քեբրադայի մշակույթի մնացորդներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Huhuhuy » Pucará de Tilcara». web.archive.org. 2009 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուկարա դե Տիլկարա» հոդվածին։