Պուերտո-Կորտես
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1524 թ. | |
Մակերես | 383,3 կմ² | |
ԲԾՄ | 0 մետր | |
Բնակչություն | 122 426 մարդ (2013) | |
Պաշտոնական կայք | ampuertocortes.com և portalunico.iaip.gob.hn/portal/index.php?portal=97 | |
| ||
Պուերտո-Կորտես (իսպ.՝ Puerto Cortés), քաղաք Հոնդուրասայի Կորտես վարչությունում։ Գտնվում է Կարիբյան ծովի ափին։
Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքն իր անվանումը ստացել է ի պատիվ Էռնան Կորտեսի, որը 1524 թվականին այդ վայրում հիմնեց «Լա-Նատիվիդադ» քաղաքը։ 1533 թվականին հնդկացիները ոչնչացրին քաղաքը։ Ավելի ուշ՝ 1536 թվականին Պեդրո դե Ալվարադոն հիմնեց նոր քաղաք, որը ստացավ «Պուերտո-Կաբալոս» անվանումը[1]։ Արդեն 1869 թվականին քաղաքը վերանվանվեց Պուերտո-Կորտես։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը տեղակայված է փոքրիկ թերակղզում, որի հարավային կողմում կա բնական ծովածոց, որը կոչվում է Լագունա-դե-Ալվարադո։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի մարդահամարի տվյալներով՝ մարդկանց թիվը 66 441 է[2]։
Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների.
1974 | 1988 | 2001 | 2013 |
---|---|---|---|
25 817 | 31 586 | 43 845 | 66 441 |
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պուերտո Կորտեսը ֆուտբոլային թիմի ծննդավայրն է, որը հայտնի է որպես Պլատենսե անունով։ 1966 թվականին նվաճել Է Հոնդուրասի ֆուտբոլի առաջին առաջնությունը։ 2001 թվականին թիմը նվաճել է իր երկրորդ ազգային առաջնությունը։ Նրանք իրենց տնային հանդիպումները խաղում են Էստադիո Էքսելսիոր մարզադաշտում։ "Աթլետիկո Պորտուարիոն" կարճ ժամանակ անց դարձավ ևս մեկ ֆուտբոլային ակումբ, որը տեղակայված է այս քաղաքում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Historia de Puerto Cortés Archived 2016-03-04 at the Wayback Machine. (Իսպաներեն)
- ↑ «Puerto Cortés» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-14-ին։ Վերցված է 2013-02-16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сайт города (Իսպաներեն)