Jump to content

Պորտուգալական թիմորյան էսկուդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պորտուգալական թիմորյան էսկուդո
Տեսակհնացած տարադրամ
ISO 4217 կոդTPE
Երկիր Պորտուգալական Թիմոր
Ներդրման ամսաթիվը1959
Ավարտման ամսաթիվը1976
Նշանի նկարագրությունcifrão?
Կենտրոնական բանկBanco Nacional Ultramarino?
Փոխարինել էՊորտուգալական թիմորյան պատակա
Փոխարված էԻնդոնեզական ռուփի

Թիմորյան էսկուդո (պորտ.՝ Escudo timorense), Պորտուգալական Թիմորի դրամական միավորը 1959-1975 թվականներին։

Արևելյան Թիմորը (նախկինում՝ Պորտուգալական Թիմոր) այժմ օգտագործում է ԱՄՆ դոլարի թղթադրամներ և շրջանառության մեջ ունի իր սեփական մետաղադրամները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմորյան էսկուդոն ներդրվել է 1959 թվականի հունվարի 1-ին թիմորյան պատակայի փոխարեն՝ 5,60 պատակա=1 էսկուդո հարաբերակցությամբ։ 1 էսկուդոյի անվանական արժեքը նեյզիլբերից էր, իսկ 3 և 6 էսկուդոները՝ արծաթից։ 1 էսկուդոն 100 սենտավո էր։ Հաշվի առնելով, որ պատակայով նախկին անվանական արժեքը փոխանակվում էր 6 պատակա 1 ԱՄՆ դոլարի դիմաց, այս անցումային շրջանում բնակչության հարմարության համար օգտագործվել է նոր անսովոր անվանական արժեք՝ 6 և 3 էսկուդոներ, երբ դրանք շրջանառության մեջ են դրվել։ 1964 թվականին մետաղադրամների շարքը համալրվել է 10 էսկուդո անվանական արժեքով։ Հետագայում՝ 1970 թվականին, գնաճի պատճառով արծաթե մետաղադրամները փոխարինվել են Պորտուգալիայում սովորական անվանական արժեքներով՝ 2․5, 5 և 10 էսկուդոներ։

1975 թվականի դեկտեմբերին Ինդոնեզիան գրավել է Արևելյան Թիմորը, այնուհետև ընդգրկվել է նրա կազմում։ Էսկուդոն փոխարինվել է ինդոնեզական ռուփիով։

Մետաղադրամներ և թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատվել են 10, 20, 30, 50, 60 սենտավո մետաղադրամներ, 1, 21⁄2, 3, 5, 6, 10 էսկուդո[1]

Թողարկվել են թղթադրամներ՝ 20, 30, 50, 60, 100, 500, 1000 էսկուդո[2][3][4]։

Առաջին թղթադրամները՝ թվագրված 1959 թվականին, եղել են 30, 60, 100 և 500 էսկուդո անվանական արժեքներով։ 1967 թվականին ներդրվել են 20 և 50 էսկուդո անվանական արժեքով թղթադրամներ, իսկ 1968 թվականին՝ 1000 էսկուդո։ Բոլոր թղթադրամները թողարկվել են Banco Nacional Ultramarino-ի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cuhaj 1901—2000, 2011, էջեր 2093
  2. Cuhaj, 2008, էջեր 1152
  3. Cuhaj 1961-, 2011, էջեր 962-963
  4. Salgado, 1997, էջեր 108-110

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cuhaj G., Michael T., Miller H. Standard Catalog of World Coins 1901-2000. — 39-е изд. — Iola: Krause Publications, 2011. — 2345 с. — ISBN 978-1-4402-1172-8
  • Cuhaj G.S. Standard Catalog of World Paper Money. General Issues 1368—1960. — 12-е изд. — Iola: Krause Publications, 2008. — 1223 с. — ISBN 978-0-89689-730-4
  • Cuhaj G.S. Standard Catalog of World Paper Money. General Issues 1961—Present. — 17-е изд. — Iola: Krause Publications, 2011. — 1112 с. — ISBN 978-1-4402-1584-1
  • Salgado J.S. O Papel Moeda das antigas Colónias Portuguesas. — Lisboa: Fundação Dr. António Cupertino de Miranda, 1997. — 114 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորտուգալական թիմորյան էսկուդո» հոդվածին։