Թիմորյան սենտավո
Թիմորյան սենտավո Centavo do Timor-Leste(պորտ.) Doit Timór-Leste nian | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | Արևելյան Թիմոր | ||
Պաշտոնական օգտագործում |
Արևելյան Թիմոր |
Թիմորյան սենտավո (արևելաթիմորյան սենտավո), Արևելյան Թիմորի մետաղադրամ։
Չնայած այն հանգամանքին, որ Արևելյան Թիմորի հիմնական դրամական միավորը ԱՄՆ դոլարն է, երկրում շրջանառության մեջ են գտնվում սենտավոյի անվանական արժեքով մանրադրամներ։ Մետաղադրամների դիմերեսին պատկերված են պետության անվանումը, արևելաթիմորյան սյուժեները և հատման տարեթիվը, դարձերեսին՝ անվանական արժեքը և արևելաթիմորյան թագը։ Մետաղադրամների անվանական արժեքը նշված է սենտավոյով․ Արևելյան Թիմորի 1 սենտավոն հավասար է 1 ԱՄՆ ցենտի։ 2012 թվականին դրամական կոնին է ավելացվել 100 ցենտանոց մետաղադրամ (կամ մեկ դոլար)[1]։ Արևելյան Թիմորը դեռ չի պլանավորել սեփական թղթադրամներ թողարկել։ Մետաղադրամները հատվել են Լիսաբոնում Պորտուգալիայի «Imprensa Nacional-Casa da Moeda» ազգային դրամահատարանի կողմից։
Արևելյան Թիմորի սենտավոյի մետաղադրամներ[2][3]
Պատկեր | Անվանական արժեք (սենտավո) |
Տրամագիծ (մմ) |
Հաստություն (մմ) |
Զանգված (գ) |
Նյութ | Նկարագրություն | Թողարկման տարիներ |
---|---|---|---|---|---|---|---|
1 | 17 | 2,15 | 3,1 | պողպատ, երեսպատում նիկելով |
նաուտիլուս | 2003-2005, 2012 | |
5 | 18,75 | 2,15 | 4,1 | բրինձ | 2003-2006, 2010-2013, 2017 | ||
10 | 20,75 | 2,15 | 5,2 | աքաղաղ | 2003-2006, 2010-2012 | ||
25 | 21,25 | 2,3 | 5,58 | պողպատ, երեսպատում պղնձով |
նավակ | 2003-2006, 2011-2013, 2017 | |
50 | 25 | 1,9 | 6,5 | սուրճ | 2003-2006, 2011-2013 | ||
100 | 23,75 | 1.64 | 7 | Բիմետալ․ կենտրոնը՝ պղինձ-նիկելի համաձուլվածք, օղակը՝ ալյումինե բրոնզ | Բոավենտուրա | 2012, 2017 | |
200 | 25 | 2.15 | 8.65 | Բիմետալ․ կենտրոնը՝ այումինե բրոնզ, օղակը՝ պղինձ-նիկելի համաձուլվածք | կով | 2017 |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ A acontecer no Mundo INCM
- ↑ «Public Instruction Number 01/2004 Concerning the Issuance and Use of Coins in Timor-Leste» (PDF). Banking and Payments Authority of East Timor. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Central Bank Issues 200 Centavos Coin». Banco Central de Timor-Leste. 2017 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Coins in circulation, Центральный банк Тимор-Лесте (անգլերեն)