Պորտիա Վուդման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պորտիա Վուդման
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ազգություն՝Մաորիներ
Մասնագիտացում՝ռեգբի յունիոն խաղացող, rugby sevens player և netballer
Երկիր՝ Նոր Զելանդիա
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 12, 1991(1991-07-12)[1] (32 տարեկան)
Ծննդավայր՝Kawakawa, Far North District, Նորթլենդ, Նոր Զելանդիա
Ակումբ՝New Zealand women's national rugby union team (sevens)? և New Zealand women's national rugby union team?
1,69 մետր
Քաշ՝74 կիլոգրամ

Պորտիա Վուդման (անգլ.՝ Portia Woodman, հուլիսի 12, 1991(1991-07-12)[1], Kawakawa, Far North District, Նորթլենդ, Նոր Զելանդիա), նորզելանդացի ռեգբիստուհի, որը հանդես է գալիս եզրային դիրքում, 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Նոր Զելանդիայի ռեգբիի հավաքականի կազմում, ռեգբիի աշխարհի չեմպիոն ռեգբի-7 (2013 և 2018) և ռեգբի-15 (2017) կատեգորիաներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումով Նգապուհի իվիից է[2]։ Ծնվել է սպորտային ընտանիքում. հայրը՝ Քաուհենա Վուդմանը և հորեղբայրը՝ Ֆրեդ Վուդմանը, եղել են ռեգբիստնե և «Օլլ Բլեքսի» խաղացողներ, մորաքույրը՝ Թե Արոհա Քինենը, հանդես է եկել Նոր Զելանդիայի նեթբոլի հավաքականում[3]։ Բացահայտ լեզբուհի է[4]։

Խաղային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում խաղացել է նեթբոլ Northern Mystics ակումբում, 2012 թվականին անցել է  ռեգբիի։ Մանուկաու նահանգի հավաքականի խաղացող է։ 2013 թվականին նորամուտը նշել է ռեգբիի կանանց հավաքականում Անգլիայի դեմ խաղում[5][6]։ Ռեգբի-7 հավաքականի կազմում նորամուտը նշել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունում և նվաճել է չեմպիոնի տիտղոսը[7]։ Թիմի հետ հաղթել է նաեւ ռեգբի-15 աշխարհի առաջնությունում 2017 թվականին[8][9], ռեգբի-7 աշխարհի առաջնությունում 2018 թվականին և ռեգբի-7 մրցաշարը 2018 թվականի Համագործակցության խաղերում։

Պորտիա Վուդմանը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին[10][11]՝ 10 փորձերի շնորհիվ հավաքելով 50 միավոր և դառնալով ռեկորդակիր միավորների և արձանագրված փորձերի թվով, սակայն նրա հավաքականը եզրափակչում պարտվել է ավստրալիացիներին։ 2017 թվականին Պորտիան World Rugby-ի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն ռեգբիստուհի, իսկ ռեգբի-7-ի համաշխարհային սերիայում դարձել է ռեկորդակիր գրանցված փորձերի թվով[12]։

2020 թվականի Օլիմպիական խաղերում Պորտիա Վուդմանը Նոր Զելանդիայի ռեգբի-7 թիմի կազմում նվաճել է ոսկե մեդալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/131307
  2. «43 Māori athletes to head to Rio Olympics». Te Karere. 2016 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  3. Nick Jordan (2014 թ․ հունվարի 2). «New Zealand Sevens star Portia Woodman targeting Brazilian return on Womens World Series». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  4. Zeigler, Cyd (2021 թ․ հուլիսի 31). «New Zealand, with many out players, wins COVID-delayed rugby gold». Outsports (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  5. «Rugby: Woodman set for auspicious debut». The New Zealand Herald. 2013 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  6. «Portia Woodman to make Black Ferns debut». 3news.co.nz. 2013 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  7. Andrew Alderson (2013 թ․ հուլիսի 2). «Rugby sevens: Top scoring Portia owes it all to her mum and dad». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  8. «Black Ferns squad for 2017 Women's Rugby World Cup named» (անգլերեն). All Blacks. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
  9. «Black Ferns World Cup squad named». Radio New Zealand (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
  10. «New Zealand sevens squads named for Olympics» (անգլերեն). All Blacks. 2016 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  11. «Historic first for Rugby Sevens as 24 athletes named for Olympic Games». Նոր Զելանդիայի օլիմպիական կոմիտե (անգլերեն). New Zealand Olympic Team. 2016 թ․ հուլիսի 1. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  12. Профиль на сайте сборной Новой Зеландии Արխիվացված 2016-09-20 Wayback Machine(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորտիա Վուդման» հոդվածին։