Jump to content

Պորտալ:Ֆուտբոլ/Հայկական ֆուտբոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արմեն Արմոյի Ադամյան (հոկտեմբերի 14, 1967, Ստեփանակերտ, ԼՂՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ֆուտբոլիստ (ենթահարձակվող), մարզիչ։

1984-1985 և 1988 թվականներին նա խաղացել է «Ղարաբաղ» (Ստեփանակերտ) թիմում։ 1988 թվականին տեղափոխվել է Աբովյանի «Կոտայք», թիմը խաղում էր ԽՍՀՄ-ի առաջին խմբում։ Խաղաշրջանի վերջում՝ 1991 թվականին, խախացել է Ստեփանակերտի «Երազանք» և «Արցախ»-ի թիմերում։ 1992 թվականին վերադառնում է «Կոյտայք», որտեղ անցկացնում է ամբողջ խաղաշրջանը։ 1994 թվականին տեղափոխվում է Ռուսաստան, որտեղ խաղում է «Չերնոմորեց» և «Կուբան» ակումբների կազմում, ակստեղ էլ նա անցկացրել է իր ամբողջ խաղաշրջանը։ 1995-2000 թվականներին խաղացել Սոմոլենսկի «Կրիստալ» (Սմոլենսկ) ակումբում (165 խաղ, 50 գնդակ, որից 36-ը տուգանայիններից)։ Ավելի ուշ խաղացել է ԼիբանանԻ «Սալամ» ակումբում (2000-2001), Բելգորոդի «Սայլուտ-Էներգիի» ակումբում (2001-2002)։ Ամենալավ տարինները հայ կիսապաշպանը անցկացրել է Սոմոլենսկի «Կրիստալ» ակումբում՝ վեց տարում նա դարձել է ակումբի խորհրդանիշը։

2005 թվականի փետրվարին գլխավորել է Աշտարակի «Միկա» ակումբը։ Ադամյանի գլխավորությամբ թիմը 2005-2006 թվականներին, երկու խաղաշրջանի ընթացքում դարձել է Հայասատանի գավաթակիր, նաև 2005 թվականին արծաթե մեդալակիր։ 2006 թվականին «Միկան» ձևակերպել է գավաթային դուբլ, գավաթին ավելացնելով սուպերգավաթ։ Երկու տարի անց գլխավորել է Սմոլենսկի «Դնեպրը»։ Դրանից հետո վերադաձել է «Միկա»։ Երկրպագուների և ակումբի կողմից Ադամյանի վերադարձը դրականորեն դիմավորվեց։ Դա կապված էր առաջին հերթին իր նախկին ձեռքբերումների հետ։ Առաջնություններում «Միկան» մրցանակային տեղերից հետ է մնացել։ Անբավարար արդյունքների պատճառով Ադամյանը օգոստոսին լքեց ակումբը։ Գլխավոր մարզչի պաշտոնը գլխավորեց Արմեն Շահգերդյանը։ Ադամյանին ուրիշ առաջարկ արվեց գլխավորել «Միկա-2» ակումբը։ 2011 թվականի ամռանը Ադամյանին առաջարկ եկավ Ուլյանսկի «Վոլգա» ակումբից։ Նա ընդունեց առաջարկը և գլխավորեց մինչև տարվա վեջ։ Սա Ադամյանի երկրորդ ժամանումն էր Ուլյանսկի ակումբ, սրանից առաջ նա 2008 թվականին եղել էր օգնական։ Նրա գլխավորուտյամբ ակումբը դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր և Ռուսաստանի գավաթի խաղերում հասավ մինչև 1/16 եզրափակիչ, որտեղ պարտվեց Մախաչկալայի «Անժիին»-ին։ Հունվարի 14-15-ը Մոսկվայում անցկացվեցին ընդունելության քննություններ Ակադեմիայի համար, որտեղ անցկացվում էր ՌՖՄ մարզչական պրոֆեսոնալ դասընթացներ։ մանրամասն...