Պորտալ:Ֆուտբոլ/Դասական ֆուտբոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆուտբոլի Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային առաջնության` ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջնության (NORCECA) չորրորդ խաղարկությունը անցկացկվեց 1969թ. նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 7-ը Կոստա Ռիկայի Սան Խոսե մայրաքաղաքում։ Նախորդ երկու մրցաշարերի նման այս խաղարկությունը անցավ հետևյալ ձևաչափով` վեց հավաքականներ մեկ շրջանով մրցությամբ որոշեցին առաջնության չեմպիոնին և մրցանակակիրներին։

Մրցաշարի ֆավորիտներ էին համարվում գործող չեմպիոն Գվատեմալայի, կազմակերպիչ երկրի` Կոստա Ռիկայի, ինչպես նաև Մեքսիկայի հավաքականները։ Սակայն մրցաշարի ընթացքը ցույց տվեց, որ ի տարբերություն Մեքսիկայի, Կոստա Տիկան և Գվատեմալան կարողացան շարունակել մինչև վերջին տուրը չեմպիոնական մրցավազքը, հաղթելով մեքսիկացիներին համապատասխանաբար 2:0 և 1:0 հաշվով։ Բացի այդ, գվատեմալացիները 6:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարան Նիդերլանդական Անտիլների նկատմամբ, իսկ կոստառիկացիները` 5:0 հաշվով Տրինիդադ և Տոբագոյի նկատմամբ։ Թերևս, մրցաշարի առավել անսպասելի արդյունք գրանցվեց Գվատեմալայի և մրցաշարի հետնապահի` Ճամայկայի միջև հանդիպման ժամանակ. Գվատեմալան չկարողացավ առավելության հասնել, և գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի։ (մանրամասն...)