Պորտալ:Պորտուգալիա/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնամյա արվեստի ազգային թանգարան (պորտ.՝ Museu Nacional de Arte Antiga, MNAA) Լիսաբոնում, Պորտուգալիայի և Եվրոպայի ամենանշանավոր թանգարաններից մեկը: Ազգային թանգարանի հավաքածուներն արտահայտում են պորտուգալական արվեստի զարգացումը մինչ XIX դարի սկիզբ:

Թանգարանի կառուցման ո՛չ ճշգրիտ տարեթիվը, ո՛չ հաստատության ճարտարապետը հայտնի չեն: Հայտնի է միայն այն, որ կառուցվել է 16-րդ դարում Ալբերտ Վերչելիի անունը կրող եկեղեցական հաստատության մոտակայքում:

Դա կարմելիտների առաջին վանքն էր Պորտուգալիայում: Այն, ինչը նրանից մնացել էր՝ Ալբերտի կապելլան, այսօր թանգարանի մի մասն է: Այն գտնվում է արևմտյան թևի ներքևում. այն շքեղ առանձնացված սրբազան հաստատություն է, որ կառուցել է բարոկկոյի ժամանակաշրջանի պորտուգալացի ճարտարապետ Մաչադո դե Կաստրոն. պատերին ամրացված են գունավոր սալիկներ, որ տարածված են ողջ երկրում: Այդ ամենը վերակառուցում է. արևմտյան թևն առաջացել է միայն 1930 թվականին. կապելլան այդ ժամանակ վերջնական վերացման վտանգի տակ գտնվող դատարկ կառույց էր: Արդեն 1834 թվականին վանքը դատարկվեց, ինչպես և Պորտուգալիայի շատ այլ հաստատություններ:

Քաղաքացիական պատերազմի արդյունքում վանքերի և եկեղեցիների մեծ քանակություն լիկվիդացվեց: Պետությունը պետք է հոգ տաներ մնացած մասի համար: Նման ֆոնդ սկզբում ստեղծվեց սուրբ Ֆրանցիսկոսի վանքում, որը դարձավ Նրբաճաշակ արվեստների ակադեմիայի կառույցը: Առավել ուշ՝ 1869 թվականին, տեղի ունեցավ առաջին էքսպոզիցիան:

1882 թվականին որոշում կայացվեց հավաքածուն տեղափոխել Պոմբալ պալատ: Այդ օրվանից հավաքածուն անընդհատ համալրվում էր, առաջին հերթին՝ հարուստ նվիրատուների շնորհիվ, որոնցից մեկը դարձավ թագուհի Կառլոտա Ժուակինան, իսկ մյուսը՝ հայ նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյանը, որ մեծ ներդրում է ունեցել Պորտուգալիայի մշակութային կյանքի զարգացման մեջ: Շուտով ընտրված շինությունը չափազանց փոքր էր հավաքածուի համար: Որոշվեց, որ հավաքածուի մի մասը պետք է տեղափոխվեր նոր հաստատություն, իսկ քանի որ համապատասխան շինություն չգտնվեց, որոշեցին նմանատիպը կառուցել: Կառուցեցին այն 1994 թվականին: