Պորտալ:Մեքսիկա/Ընտրված վայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեխիկո զբոսայգի (իսպ.՝ Parque México), հայտնի է նաև որպես Parque San Martín, մեծ հասարակական զբոսայգի Մեխիկոյի Կվատեումոկ ավանի Կոնդեսա շրջանի Colonia Hipódromo տարածքում: Աչքի է ընկնում արտ-դեկո ճարտարապետությամբ: Համարվում է քաղաքի ամենամեծ կանաչ գոտին: Այգին կառուցվել է 1920-ական թվականներին, երբ հիմնադրվում էր Colonia Hipódromo տարածքը: Նախկինում տարածքը եղել է ամառանոց և ձիարշավարան, պատկանել է կոմսուհի Միրավալին: Երբ այս շրջանը վերածվում էր բնակարանային տարածքի, ըստ բնապահպանական օրենքների շինություններ կառուցել հնարավոր չէր, և կառուցվեց ներկայիս այգին: Մեխիկո զբոսայգին ոչ միայն Colonia Hipódrom-ի, այլ նաև Կոնդեսայի կենտրոնն է: ...