Պորտալ:Մեքսիկա/Ընտրված անձ
Բենիտո Խուարես (1806—1872), Մեքսիկայի քաղաքական և պետական գործիչ, Մեքսիկայի ազգային հերոս։ Ծնվել է հնդկացի գյուղացու ընտանիքում։ Եղել է 1854 թվականի մեքսիկական բուրժուական հեղափոխության ակտիվ մասնակից։
1861—1872 թվականներին Մեքսիկայի նախագահն էր։ Հրատարակել է օրենք՝ եկեղեցին պետությունից անջատելու և եկեղեցական ունեցվածքը ազգայնացնելու մասին։ Նրա ղեկավարությամբ մեքսիկական ժողովուրդը հաղթել է անգլո-ֆրանս-իսպանական ինտերվենտներին և ներքին հետադիմական ուժերին (1861—1867)։