Պորտալ:Հորդանան/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հորդանան (ՄՀԱ՝ /ˈdʒɔrdən/; Արաբերեն՝ الأردن ) պաշտոնական անվանում Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (Արաբերեն՝ لمملكة الأردنية الهاشمية‎), Արաբական թագավորություն Առաջավոր Ասիայում` Հորդանան գետի ափին: Հարավում սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավ-արևելքում՝ Իրաքին, հյուսիս-արևելքում՝ Սիրիային, արևմուտքում՝ Իսրայելին և Պաղեստինի Պետությանը:

Նեոլիտի դարածրջանում(մ.թ.ա 8500-4500 թվականներ) սկսում է զարգանալ գյուղական տնտեսությունը։ Աին Գիազալլի շրջանում Ամմանի հյուսիսում գիպսե արձանիկներ են հայտնաբերվել։ Էնեոլիթյան կամ պզնձե դարաշրջանում (մ.թ.ա. 4500-3200 թվականներ) Փայնայում սկսեցին հալեցնել պղինձը, հայտնաբերվել են ֆրեսկաներ այդ ժամանակաշրջանի Տելալատ Ալ-Գխասուլ գյուղում։