Պորտալ:Հայաստան/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արցախի Հանրապետություն կամ Արցախ, ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից պաշտոնապես չճանաչված պետություն Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելքում։ Արցախի Հանրապետությունը ճանաչված է միայն մասամբ ճանաչված Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրյան Հանրապետության կողմից, սակայն միջազգայնորեն այն ճանաչված է Ադրբեջանի կազմում։ Ռազմաքաղաքական և տնտեսական առումով գործնականում միացված է Հայաստանին։ Վերջինն ապահովում է Արցախի անվտանգությունը։

Արցախի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ստեփանակերտն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։

Արցախի Հանրապետությունը պատմականորեն զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաև Սյունիք և Ուտիք նահանգների փոքր մասը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը» (մանրամասն...)