Պորտալ:Կինո/Հայաստան/2012 Օգոստոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատկեր:Mayrig film ARM.jpg
«Մայրիկ» ֆիլմի պոստեր

Մայրիկ, ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի կենսագրական ֆիլմն է՝ նկարահանված 1991 թ.: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին և ներկայացնում Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի պատմություն։

Ստեղծման պատմություն[խմբագրել կոդը]

Իր ընկերոջ` հայազգի գրող Անրի Թրուայայի առաջարկով նկարահանում է «Մայրիկ» և «Փողոց Պարադի, տուն 588»(Մալաքյանների տան հասցեն Մարսել քաղաքում)։ Այդ պատմակենսագրական ֆիլմերում իր ընտանիքի օրինակով նա պատմում է հայոց ցեղասպանության և նրա հետևանքների մասին։ Ֆիլմի սցենարը գրվել է ավելի քան 40 տարբերակով, բայց միայն մեկը 1985թ-ին հրապարակվեց և թարգմանվեց տասը լեզվով, ընդհանուր 200.000 օրինակով։ Գրքի հայերեն տարբերակը հրատարակվել է 1988թ-ին ԱՄՆ-ում։

Սյուժե[խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է 1921թ. Հայոց ցեղասպանությունից հետո Մարսել տեղափոխված հայ ընտանիքի մասին։ Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է ընտանիքի պատմությունը` պարուրված սիրով և հոգատարությամբ շարունակել ...: