Պորտալ:Կինո/Ընտրված անձ/2013 Մարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինգմար Բերգմանը «Մորու բացատը» ֆիլմի նկարահանումների ժամանակ
Ինգմար Բերգմանը «Մորու բացատը» ֆիլմի նկարահանումների ժամանակ

Էրնստ Ինգմար Բերգման (շվեդ.՝ Ernst Ingmar Bergman Լսել [ˈɪŋmar ˈbærjman]; 1918թ. հուլիսի 14, Ուփսալա, Շվեդիա2007թ. հուլիսի 30, Ֆորե, Գոթլանդ, Շվեդիա), նշանավոր շվեդ կինոյի և թատրոնի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող, դերասան։

«Օսկարի» և բազում այլ կինոմրցանակների դափնեկիր է, նրա ֆիլմերից երեքը ստացել են Օսկար մրցանակ։ Ավելի քան վաթսուն ֆիլմերի ռեժիսոր է։ Նրա հանրահայտ ֆիլմերից են. «Ամառային գիշերվա ժպիտները», «Յոթերորդ կնիքը», «Մորու բացատը», «Աղջկական աղբյուր», «Մութ ապակու միջով», «Ձմեռային լույս», «Գայլի ժամը», «Շշուկներ և ճիչեր», «Աշնանային սոնատ», «Ֆաննին և Ալեքսանդրը» և այլն... Բերգմանը համարվում է փիլիսոփայական, հոգեբանական դրամաների վարպետ, ում սիրված թեման էր կյանքի ճգնաժամը։

Ինգմար Բերգմանը առաջին անգամ մասնակցություն ունեցավ՝ «Թունավորում» ֆիլմի նկարահանման մեջ, որպես սցենարիստ և ռեժիսորի օգնական։ Դրանից հետո «Svensk Filmindustri» կինոընկերության տնօրենը, նրան հնարավորություն տվեց նկարահանել սեփական կինոնկար։

շարունակել...: