Պորտալ:Բժշկություն/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

COVID-19 կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդության համավարակ, որը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերի կեսին Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում, այնտեղ գտնվող կենդանիների և ծովամթերքի շուկայի հետ կապված տեղացիների մոտ անհայտ ծագման թոքաբորբի առաջին դեպքերի հայտնաբերմամբ:

Հետագայում չինացի գիտնականները առանձնացրել են նոր` COVID-19 կորոնավիրուս, որը ոչ պակաս, քան 70%-ով նման է ծանր սուր շնչառական համախտանիշին (հայտնի է նաև որպես ատիպիկ թոքաբորբ)։

Հունվարի 22-ից Ուհանում կարանտին է հայտարարվել, ամբողջ հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է, իսկ քաղաքը փակվել է մուտքի և ելքի համար։ Ընդհանուր առմամբ, Չինաստանի իշխանությունները սահմանափակել են 14 քաղաքների մուտքն ու ելքը։ Վիրուսը գրանցվել է Չինաստանի վարչական կազմավորումների մեծ մասում։

Հունվարի 22-ին վիրուսի բռնկման կապակցությամբ տեղի է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ կոմիտեի արտահերթ նիստը: Հունվարի 23-ին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել է, որ ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեն համակարծիք է այն հարցում, թե արդյոք նոր կորոնավիրուսի բռնկումն առանձնակի վտանգ է ներկայացնում, ինչի կապակցությամբ հանրային առողջապահության բնագավառում առայժմ արտակարգ դրություն միջազգային նշանակություն չի հայտարարվում...Ավելին