Jump to content

Պորտալ:Արմավիրի մարզ/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արմավիրի թեմը կազմավորվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի՝ 1996 թ. մայիսի 30-ի կոնդակով։ Ընդգրկում է Հայաստանի Արմավիրի մարզը։ Առաջնորդանիստ է համարվում Բամբակաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Թեմի առաջնորդն է Սիոն եպիսկոպոս Ադամյանը (2001-ից)։ Պատմականորեն Արմավիրի թեմի տարածքը, որպես Արարատյան երկրամասի միջուկ, պատկանել է արքունիքին, եկեղեցական վարչատարածքային առումով ընդգրկվել տարբեր եպիսկոպոսությունների (Ամբերդ, Հովհաննավանք, Բջնի) կազմում, իսկ վերջին հարյուրամյակում՝ անմիջականորեն ենթարկվել է Ս. Էջմիածնի Մայր Աթոռին։ Այդպես է եղել նաև վաղ միջնադարում, որի մասին հետաքրքիր վկայություն է պահպանվել Xդ. մատենագիր Ուխտանեսի Պատմության մեջ։ Վերջինս պատմելով Վրաց Կյուրիոն կաթողիկոսի՝ Հայաստանում կրթվելու և պաշտոնավարելու մասին, նշում է, որ Մովսես Բ Եղիվարդեցի կաթողիկոսը նրան տվել է կաթողիկոսանիստ Դվինի Կաթողիկե եկեղեցու վանահայրությունը և Այրարատյան գավառի եպիսկոպոսությունը։ Արմավիրի թեմի տարածքում են գտնվում Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե (VII դ.) և Շողակաթ (XVII դ.) վանքերը (ենթարկվում են Մայր աթոռին), ինչպես նաև Այգեշատի Սուրբ Թարգմանչաց (VII դ.) վանքը, Փարաքարի Սուրբ Մարիամ Աստվածածին, Ամբերդի Սուրբ Թովմաս առաքյալ (XII դ.), Սամաղարի Սուրբ Հարություն (XIII դ.), Սուրբ Պողոս-Պետրոս (XIII դ.), Արագածի Սուրբ Ստեփանոս, Հովտամեջի Սուրբ Աստվածածին, Հայթաղի Սուրբ Աստվածածին (XIX դ.) և այլ եկեղեցիներ, Արշալույսի Սուրբ Կարապետ, Արմավիրի Սուրբ Դավիթ, Արևաշատի Թուխ Մանուկ, Բաղրամյանի Սուրբ Սարգիս մատուռները։ Թեմի տարածքում գործում են մի քանի կիրակնօրյա դպրոցներ։

(մանրամասն այստեղ)