Պորտալ:Արագածոտն/Ընտրյալ վայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարի լիճ, Արագած լեռան լանջին գտնվող լճակ։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3207 մ է, հայելու մակերեսը 0,12 կմ²։ Բյուրականից Քարի լիճ երթևեկելի ճանապարհ կա, իսկ արևելյան ափին օդերևութաբանական կայան է տեղակայված, կազմակերպված է հանգստի գոտի։

Քարի լիճը գտնվում է Արագած լեռան վրա. բացարձակ բարձրությունը՝ 3207 մ, հայելու մակերեսը՝ 0,12 կմ2, խորությունը՝ 9 մ։ Առաջացել է սառցե գոյացություններից։ Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում։ Քարի լճի արևմտյան ափից սկիզբ է առնում Արքաշեն գետը։

Լճի հարավային ափին է գտնվում Առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը, որը 1942 թ. հիմնել են Արտեմ Ալիխանյան և Աբրահամ Ալիխանով եղբայրները։

(մանրամասն այստեղ)