Պորտալ:Արագածոտն/Ընտրյալ հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օշականի ճակատամարտ, ճակատամարտ հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև 1827 թ-ի օգոստոսի 17-ին: Ճակատամարտն ավարտվեց հայ-ռուսական զորքերի հաղթանակով:1827 թ. գարնանը Երմոլովին փոխարինած գեներալ Պասկևիչի գլխավորությամբ վերսկսվեցին պատերազմական գործողությունները: Ապրիլի սկզբին ռուսական բանակի առաջապահ զորամասը շարժվեց դեպի Երևան և նույն ամսվա կեսերին առանց դիմադրության գրավեց Էջմիածինը: Շուտով անձնատուր եղավ նաև Նախիջևանի խանը: Արաքսի ափին գտնվող Աբասաբադ բերդը գրավելու համար կատաղի մարտերում պարսիկները ջախջախիչ պարտություն կրեցին:Խախտելով զինադադարը պարսկական զորքերը թագաժառանք Աբաս-Միրզայի գլխավորությամբ, օգոստոսի 4-ին գետանցել են Արաքսը,նպատակ ունենալով գրավել Էջմիածինը, ոչնչացնել գեներալ-լեյտենանտ Ա. Կրասովսկու զորամասը,հարձակվել Թիֆլիս-Ելիզավետպոլ-Ղարաբաղ ուղղությամբ, կանխելով գեներալ Պասկևիչի առաջխաղացումը Թավրիզ: Օգոստոսի 6-ին պարսկական բանակը գրավում է Աշտարակը, բանակում Քասաղ գետի ափերին: Օգոստոսի 15-ին` պաշարում և հրետակոծում են Էջմիածինը: Օգոստոսի 16-ի երեկոյան Կրասովսկին 3 հազարանոց զորախմբով և 12 թնդանոթով Ապարանի սարահարթից շարժվում է դեպի Էջմիածին: Ճակատամարտը սկսվել է առավոտյան ժամը 8-ին Օշականից 2 վերստ հեռավորության վրա,Էջմիածին տանող ճանապարհի վրա` Քասաղի կիրճում: Օգտվելով ուժերի նպաստավոր դասավորությունից, Աբաս-Միրզան փորձել է շրջապատել և ոչնչացնել կիրճում գտնվող ռուսական զորախումբը: Սակայն, սրընթաց հարձակումով ճեղքելով հակառակորդի գերակշիռ ուժերի պատնեշը,ռուսական զորքը դուրս է գալիս Քասաղի կիրճից և շարժվում դեպի Էջմիածին: Սկսված սվինամարտի ժամանակ ռուսական զորքին օգնության են հասել Էջմիածնի գումարտակը և հայ կամավորները: Մարտում իրենց մեծ ավանդով նշանավորվել են 39-րդ և 40-րդ եգերական գնդերը:

Ճակատամարտի վճռական պահին հմուտ թնդանոթաձիգ Հակոբ Հարությունյանը,որին բռնի զորակոչել էին պարսիկները, անգլիական ծանր թնդանոթով թիկունքից ռմբակոծել է պարսկական դիրքերը: Ռուսական զորախումբը օգտվելով թշնամու ակատում առաջացած խուապից ճեղքել է պարսկական զորաշղթան և մտել Էջմիածին: Ճակատամարտն ավարտվել է ժամը 17-ին: Հակոբ Հարությունյանը փորձել է փախչել, սակայն նրան պարսիկները բռնել և հրեշավոր խոշտանգումների են ենթարկել. հանել են աչքերը, կտրել են ականջները, կրունկները, շրթունքները և նետել դիակներ մեջ: Հերոսը ուշքի գալով կարողացել է հասնել Էջմիածին:[1]

(մանրամասն այստեղ)