Պողոս Զուրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զուրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պողոս Զուրաբյան
Ծնվել էհունվարի 27, 1874(1874-01-27)[1]
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 21, 1942(1942-02-21)[1] (68 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան (1898)
Ուշագրավ աշխատանքներՆերսիսյան դպրոց

Պողոս (Պավել) Ալեքսանդրի Զուրաբյան (հունվարի 27, 1874(1874-01-27)[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 21, 1942(1942-02-21)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ճարտարագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1898 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտը։

1899 -1917 թվականներին Թիֆլիսի շրջանային ճարտարապետ, 1917֊1919 թվականներին՝ Վրացական քաղաքների միության, 1921 -1938 թվականներին՝ Վրաստանի առողջապահական ժողկոմատի կուրորտային վարչության գլխավոր ճարտարագետ։ 1919 թվականից պարբերաբար դասավանդել է Թիֆլիսի տարբեր ուսումնական հաստատություններում։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուրաբյանը նախագծել և Թիֆլիսում կառուցել է 36 եկամտաբեր տներ (1899-1917), Ներսիսյան դպրոցի նոր շենքը (1909, համահեղինակ, այժմ՝ Ինդուստրիալ ինստիտուտ), Վոլգա-Կամսկ դրամատան Թիֆլիսի բաժանմունքը (1910, այժմ՝ Վրաստանի ազգային գրադարան), Մ. Արամյանի և Հ. Ձուբալովի անվան հիվանդանոցների համալիրը Հավլաբարում, Ալեքսանդրյան մանկաբարձ-մանկաբուժական հիվանդանոցը (երեքն էլ՝ 1910), Երևանում՝ քաղաքային երկհարկ հիվանդանոցը (1910, երրորդ հարկն ավելացվել է 1930 թվականին), Էջմիածնում՝ Նոր վեհարանը (1910-1914) և գրադարանը (մատենադարան, 1911), Աբասթումանի «Արազինդո» հակատուբերկուլոզային առողջարանը (1924-1928), «Չայ Գրուզիի» հանգստյան տունը Գագրայում (1936), հանգստյան տներ՝ Բորժոմում, Սուրամում, Ցեմիում, Գուդաութայում և այլն[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիգրանյան էդմոնդ, Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում, XIX դարի վերջ - XX դարի սկիզբ, Ե., 2000, էջ 157-183։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://avproduction.am/?ln=am&page=person&id=3248
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.