Պողոս Գևորգյան
Պողոս Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1886 (136 տարեկան) |
Կրթություն | Ժնևի համալսարան |
Մասնագիտություն | հոգեբան |
Գևորգյան Պողոս Գևորգի (1886, սեպտեմբերի 24, Կոստանդնուպոլիս), հայ մանկավարժ, հոգեբան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախնական կրթությունն ստացել է Եսայան նախակրթարանում։ Սովորել է Բերայի ու Գատ գյուղի Մխիթարյան վարժարաններում։ Ավարտել է Պոլսի կեդրոնական վարժարանը, ապա՝ Ժնևի համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը (1912)։ Վերադառնալով Պոլիս՝ որպես ուսուցիչ աշխատել է Հինդլյան-Մարության Նոր դպրոցում, դպրոցասեր տիկնանց և կեդրոնական վարժարաններում։ 1922 թվականին Ժնևում կազմակերպել է Պնէէն-Ժնևի հայ դպրոցը։ 1932-1959 թվականներին իբրև հոգեբանության, մանկավարժության և քաղաքատնտեսության ուսուցիչ (1935-1945 թվականներին՝ նաև կրթական տեսուչ) պաշտոնավարել է Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունում, այնուհետև փոխադրվել Փարիզ։ Հրատարակել է «Օրինակի ազդեցությունը» (1928, ֆրանսերեն), «Ֆրեբելը գիտական մանկավարժության առաջ» (1940, ֆրանսերեն), «Ռուսոյի Էմիլը և նորմալ դպրոցների Էմիլը» (1948, ֆրանսերեն) և այլ գրքեր։ Աշխատակցել է հայկական և ֆրանսիական մամուլին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 20)։ ![]() |