1982–1991 թվականներին խաղացել է չեմպիոնների լիգայում ԽՍՀՄ Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբում։ 1989–1990 թվականներին ներկայացել է Աբովյանի «Կոտայք»–ում։ 1992 թվականին խաղացել է Հայաստանի բազմակի չեմպիոն «Կիլիկիա» ակումբում։ 1992-1994 թվականներին խաղացել է Լիբանանում, Բեյրութի հայ համայնքի «Օմենմեն» թիմում։
2005-2006 թվականներին ծառայել է որպես Մոսկվայի «Նիկա» ակումբի գլխավոր մարզիչ, 2007 թվականին աշխատել է «Լուչ-Էներգիա» ակումբում որպես մարզիչ։ 2008 թվականին տեղափոխվել է «Կուբան» ակումբ[1], իսկ օգոստոսի 10-ին նույն տարում Սերգեյ Պավլովի հեռացումից հետո նշանակվեց ակումբի գլխավոր մարզիչ և օգոստոսի 12-ին անցկացվեց իր ղեկավարությամբ առաջին հանդիպումը Ռոստովի ՍԱՌՇ[2]-ի դեմ (3։0)։ 2009 թվականի մայիսին լքեց «Կուբան» ակումբը ընտանեկան պատճառներով[3]։ 2009 թվականին հուլիսի 7-ին նշանակվել է որպես գլխավոր մարզիչ «Նիկա» ակումբի, որտեղ նախկինում աշխատել էր։ 2009 թվականի օգոստոսի 10-ին վերադարձել է «Կուբան» որպես ավագ մարզիչ[4], որից մի քանի օր առաջ մարզչի պաշտոնից հեռացվել էր Սերգեյ Օվչինիկովը[5]։ Սեզոնի վերջում լքել է պաշտոնը, եւ ապա դուրս է եկել «Կուբանից» եւ վերադարձել է «Նիկա»[6]։ 2010 թվականի դեմտեմբերի 12-ին Մոսկվայում վերջացրեց 240 ժամ ուսուցման մարզչական դասընթացները եւ ստացավ լիցենզիա Pro[7]։