Պոկրովսկու տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Պոկրովսկու տուն
Таганрог Комсомольский бульвар 43 фото 0461.jpg
Տեսակ տեսարժանություն
Երկիր Flag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսաստան
Տեղագրություն Տագանրոգ
Ճարտարապետական ոճ էկլեկտիզմ
Հիմնադրված է 1870
Ժառանգության կարգավիճակ ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Պոկրովսկու տուն (Տագանրոգ)ը գտնվում է Ռուսաստանում
Պոկրովսկու տուն (Տագանրոգ)
Կոորդինատներ: 47°12′27.000000100011″ հս․ լ. 38°56′39.000000101206″ ավ. ե. / 47.20750000002777824° հս․. լ. 38.94416666669477678° ավ. ե. / 47.20750000002777824; 38.94416666669477678

Ֆ. Պ. Պոկրովսկու տուն (ռուս.՝ Дом Ф. П. Покровского), XIX դարի երկրորդ կեսի առանձնատուն ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնում։ Գտնվում է Կոմսոմոլսկի նրբանցք, 43 հասցեում։ Շրջգործկոմի 1976 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ Պոկրովսկու տունն ընդգրկվել է մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտների ցանկում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատի աջ կողմը

1865 թվականին Կիևից Տագանրոգ է տեղափոխվում հոգևոր ակադեմիայի ուսուցիչ Ֆ. Պ. Պոկրովսկին։ Ժամանելուն պես նա նշանակվում է կրոնագիտության ուսուցիչ արական վարժարանում, ինչպես նաև դառնում է Վերափոխման տաճարի ավագ երեց։ Շուտով Պոկրովսկին ձեռք է բերում մեծ ժողովրդականություն քաղաքում, հատկապես աշակերտների և նրանց ծնողների շրջանում։ Պոկրովսկին բաժանորդագրվում էր ձախ ուղղվածության ամսագրեր ու գրքեր։ Տանը, որտեղ նա բնակություն էր հաստատել 1870-ական թվականներին, ապաստան էին գտնում հեղափոխական շարժմանը մասնակցած աշակերտները։ Պոկրովսկու որդին հարում էր 1880-ական թվականների հեղափոխական խմբակներին։

Այն վարժարանում, որտեղ դասավանդում էր Ֆ. Պ. Պոկրովսկին, սովորել է Անտոն Չեխովը։ Սկսած միջին դասարաններից, կրոնագիտության դասերը Պոկրովսկին առավելապես նվիրում էր գրականության, ռուսական պատմության և ժամանակակից իրադարձությունների մասին աշակերտների հետ ընդհանուր զրույցներին։ Ստեղծագործական հայտնի Անտոշա Չեխոնտե կեղծանունը դպրոցում որպես զվարճալի մականուն Չեխովին տվել է հենց Պոկրովսկին։

Անտոն Չեխովը վայելում էր Պոկրովսկու մեծ համակրանքը, որը հաճախ նրան հրավիրում էր իր մոտ և տրամադրում գրականություն, որն այն ժամանակ համարվում էր վնասակար պատանիների համար։ Պոկրովսկին հաճախ էր հյուրընկալվում Չեխովի հորը` Պավել Եգորովիչին, թեև չէր սիրում նրան կրոնական մոլեռանդության համար։ Դառնալով հայտնի գրող` Չեխովը չի ընդհատել Պոկրովսկու հետ մտերմությունը, նամակագրություն է վարել նրա հետ, նրան է ուղարկել իր ստեղծագործությունները և Տագանրոգում եղած ժամանակ հյուրընկալվել է նրան[2]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆ. Պ. Պոկրովսկու մեկհարկանի աղյուսե սվաղած տունը իր նկարագրի մեջ կրում է հին ռուսական ճարտարապետության պատմականության հատկանիշներ։ Ձախ կողմում գտնվող գլխավոր մուտքը զարդարված է զանգվածեղ տակառաձև սյուներով առմուտքով, ինչը բնորոշ է տաճարների և հինավուրց վերնատների կերպարներին։ Հին ռուսական ճարտարապետության ոգին զգացվում է և սոխաձև ատտիկոսում։ Պատուհանները վերևից զարդարում են երկրաչափական նախշերով խորշերը։ Պատուհանների տակ գտնվում են հարթ ուղղանկյունաձև խորշեր։ Երեսկալների փոխարեն պատուհանի բացվածքները լրացված են սյունակներով։ Ցոկոլում կան կողպեքաքարերով խորշեր[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռուսաստանի զինանշանը Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ
  2. «Дом Ф. П. Покровского. Комсомольский бульвар, 43» (ռուսերեն)։ А. П. Чехов։ Վերցված է 2017-03-05 
  3. «Эклектика» (ռուսերեն)։ Rostov Region։ Վերցված է 2017-03-05