Պոկրովսկի վանք (Բալախնա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պոկրովսկի վանք
Церковь Покровская экстерьер.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԲալախնա
Դավանանքուղղափառություն
ԹեմQ4318626?
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Փակված է1783
Կոորդինատներ: 56°29′22.779600099993″ հս․ լ. 43°36′55.483200099997″ ավ. ե. / 56.48966100002777324° հս․. լ. 43.61541200002777430° ավ. ե. / 56.48966100002777324; 43.61541200002777430

Պոկրովսկի վանք (ռուս.՝ Покровский монастырь), տղամարդկանց լուծարված վանական համալիր Բալախնա քաղաքում: Հիմնադրվել է 16-րդ դարի առաջին կեսին հիերովանական Պաֆնուտիի կողմից: 1552 թվականին Իվան Ահեղը վանքին է հանձնում շնորհակալական պատվոգիր, նույն տարում էլ կառուցվում է քարե վրանաձև Նիկոլսկի վանքը: 17-րդ դարի կեսերին փայտե եկեղեցու տեղում կառուցվում է Պոկրովսկի քարե վանքը:

18-րդ դարում աղի արդյունահանման անկման պատճառով վանքն աղքատանում է: 1783 թվականին վանքը լուծարվում է: Վանքի հանձնումը թեմին և վերականգնումը իրականացվել է 2012 թվականին ժողովրդական աշխարհազորի 400-ամյակի կապակցությամբ[1]:

Նիկոլսկի վանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Հրաշագործի եկեղեցին Նիժնեգորոդսկի թեմի ամենահին քարե եկեղեցին է[2]: Կառուցվել է 1552 թվականին Իոհան IV Ահեղի հրամանով ռուսական զորքերի կողմից Կազանի գրավման պատվին[2]: Մինչև եկեղեցու փակումը, 1917 թվականն այնտեղ էր գտնվում հրաշագործ Աստվածածնի «Օդիգիտերիա» սրբապատկերը[2]: Խորհրդային տարիներին եկեղեցու շենքում էր գտնվում կաթի գործարանի արտադրամասը, այնուհետև բնակելի շինությունները: Վերջին մի քանի տարիներին վանքում էին տեղակայված Բալախանի գավառագիտական թանգարանի պահուստները[2]: Հավատացյալներին է վերադարձվել 2008 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ կայացավ առաջին Սուրբ պատարագը[2]: Նիկոլսկի մենաստանում են գտնվում 2011 թվականին հայտնաբերված վանքի հիմնադիր վանական Պաֆնուտիայի մասունքները:

2015 թվականի օգոստոսի 14-ին Վերափոխման պահքի առաջին օրը վանքը օծվեց Սուրբ Սերգեյ Ռադոնեժսկու պատվին: Նիկոլսկի եկեղեցու ներքնահարկում գտնվող վանքի օծման արարողակարգը իր ծննդյան օրը ղեկավարեց Նիժնեգորոդսկի և Արզամասի մետրոպոլիտ Գեորգին[3]:

Պոկրովսկու եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլսկի վանքի ընդհանուր տեսքը, 1894 թ., լուսանկարը՝ Մաքսիմ Դմիտրիև
Նիկոլսկի վանք, 2013 թ.

Կառուցվել է 1648 թվականի կեսերին[4][5]: 1903 թվականին եկեղեցում Աստվածային պատարագ մատուցեց սուրբ Իոհան Կրոնշտադսկին[4] : 1908 թվականից եկեղեցում ծառայել է ավագ քահանա Պյոտր Նովոսելսկին, որը գնդակահարվել է 1937 թվականին և դասվել սուրբ հալածյալների դասին: Պոկրովսկու եկեղեցին փակվել է 1937 թվականին, 1950 թվականից եկեղեցում տեղակայվել է գավառագիտական թանգարանը: 2009 թվականի հոկտեմբերի 14-ին վերջին տասնամյակներում առաջին անգամ իրականացվեց մաղթանքի արարողություն, որը կատարեց Նիկոլսկի եկեղեցու ավագ քահանա Ալեքսանդր Իոնովը[6]:

2010 թվականի օգոստոսին եկեղեցին տեղափոխվում է Նիժնեգորոդսկի թեմ: 2010 թվականի հոկտեմբերի 14-ին եկեղեցու փակումից հետո առաջին անգամ Սուրբ Աստվածածնի տոնի հետ կապված իրականացվեց Աստվածային պատարագ: Բալախանի օկրուգի գործակալ ավագ քահանա Վիկտոր Սոֆրոնովին ծառայություն է մատուցել Պոկրովսկու եկեղեցու վանահայր Ռոման Սոսինովիչը[5]:

2011 թվականի փետրվարին վլադիմիրցի ճարտարապետների խումբը իրականացրեց Պոկրովսկու եկեղեցու ներքին շինությունների չափագրումներ, իսկ մայիսին իրականացրին շենքի արտաքին չափագրումներ և ստուգեցին եկեղեցու կառուցվածքները[7]: Չափագրումների և ստուգումների ընթացքում պարզվեց, որ եկեղեցու հիմնական քառաշարը 1690 թվականի հրդեհի հետևանքով չի փլուզվել, այլ ամբողջական մնալով ունի բազմաթիվ միջանցիկ ճաքեր:

2018 թվականի ապրիլի 10-ին, Լուսավոր երեքշաբթի, միտրոպոլիտ Գեորգին իրականացրեց խաչերի և գմբեթների օծման արարողությունը[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Балахнинский краеведческий музей будет перемещен из Покровского монастыря к 2012 году»։ 09.03.2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-03-ին։ Վերցված է 2010-11-04 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Сегодня в восстановленной Никольской церкви города Балахна прошла первая Божественная литургия, (фото, видео) Нижегородская епархия, 19 декабря 2008 года
  3. Игорь Чистяков (2015-08-14)։ «В Балахне освящен храм в честь преподобного Сергия Радонежского»։ Нижегородская митрополия 
  4. 4,0 4,1 4,2 Дарья Петрова (2018-04-10)։ «В Балахне освящены кресты и купола Покровского храма архиерейского подворья бывшего Покровского мужского монастыря»։ nne.ru։ Нижегородская митрополия։ Վերցված է 2018-05-10 
  5. 5,0 5,1 Вихарев Александр (14 октября 2010 года)։ «В престольный праздник в Покровском храме Балахны состоялась первая Божественная литургия с момента его закрытия в советское время (фото)»։ Нижегородская епархия։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-03-ին։ Վերցված է 2010-11-04 
  6. В Покровском храме города Балахны отслужен первый за многие десятилетия молебен, Нижегородская епархия, 14 октября 2009 года
  7. Вихарев Александр (3 мая 2011 года)։ «Группа архитекторов из Владимира обследовала Покровский храм в Балахне (фото)»։ Нижегородская епархия։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-03-ին։ Վերցված է 2011-05-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]