Պոլյարոգրաֆիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պոլյարոգրաֆիա, բևեռագրություն, քիմիական վերլուծության (քանակական և որակական) և քիմիական երևույթների կինետիկայի ուսումնասիրման էլեկտրաքիմիական եղանակ։ Առաջարկել է Յա․ Հեյրովսկին (1922)։ Պոլյարոգրաֆիան հիմնված է հետազոտվող լուծույթի էլեկտրոլիզի ընթացքում էլեկտրոդի բևեռացման երևույթի վրա։ Լուծույթի մեջ ընկրղմում են բևեռացող միկրոէլեկտրոդ (սովորաբար սնդիկի կաթիլային, երբեմն՝ գրաֆիտից կամ ազնիվ մետաղներից պատրաստված) և մեծ մակերևույթ ունեցող՝ չբևեռացող էլեկտրոդ և նրանց միջև ստեղծում պոտենցիալների անընդհատ աճող (դրական կամ բացասական) տարբերություն (Е), գրանցում լուծույթով անցնող հոսանքի ուժի արժեքը (I)։ Վերծանելով ստացված վոլտամպերային կորերը՝ պոլյարոգրամները, որոշում են յուծույթում գտնվող նյութերի (իոնների) բնույթը և կոնցենտրացիան։ Մկզբում E-ի աճը չի բերում I-ի նկատելի փոփոխություն, ապա, երբ E-ն ստանում է լուծույթի բաղադրիչներից մեկի էլեկտրոլիզը (օքսիդացում, վերականգնում) սկսելու համար բավարար արժեք, 1-ն թռիչքաձև աճում է։ Միկրոէլեկտրոդի մակերևույթի չափազանց փոքր լինելու պատճառով էլեկտրոդային ռեակցիան չի բերում լուծույթի կոնցենտրացիայի նշանակալի փոփոխություն, սակայն միկրոէլեկտրոդի մակերևույթին հարող շերտում այն խիստ փոքրանում է (ձգտում է զրոյի)։ Կոնցենտրացիաների ստեղծված տարբերությունն առաջացնում է իոնների դիֆուզիա դեպի էլեկտրոդը և պայմանավորում հոսանքի անցումը լուծույթով, որն այնուհետև մնում է անփոփոխ։ Լուծույթի կոնցենտրացիան որոշում են նրան ուղիղ համեմատական 1դիՖ-ի արժեքով, իսկ որոշվող նյութի բնույթը (որակական վերլուծություն) պոլյարոգրաֆիական կիսաալիքի՝ E1/2 արժեքով։ Դաշտի ազդեցությամբ իոնների տեղաշարժը դեպիէլեկտրոդը կանխելու համար լուծույթ են մտցնում տվյալ պայմաններում էլեկտրոդային ռեակցիա չտվող էլեկտրոլիտի մեծ ավելցուկ։ Պոլյարոգրաֆիական որոշման ներքին սահմանը հաստատուն հոսանքի դեպքում 10−5 մոլ/լ է, փոփոխական հոսանքի դեպքում՝ 10−7 մոլ/լ, իմպուլսային հոսանքի դեպքում՝ 1-5․10−8 մոլ/լ։ Պոլյարոգրաֆիական եղանակով ուսումնասիրում են օքսիդացման, վերականգնման, ադսորբման, կատալիզի և այլ էլեկորոդային ռեակցիաների մեխանիզմը, որոշում են քիմիական ռեակցիաների արագության (արագ ընթացող ռեակցիաների դեպքում կիրառում են բարձր հաճախականության հոսանքներ), կոմպլեքսային միացությունների կայունության հաստատունները և այլն։ Պոլյարոգրաֆիան կիրառվում է մետալուրգիայում, դեղաբանության, երկրաբանության, խիստ մաքուր ն օրգանական նյութերի արտադրության մեջ և այյուր․ բժշկության մեջ՝ վաղ ախտորոշման, հյուսվածքներում և կենսագործունեության վերջնանյութերում միկրոտարրերի և թթվածնի որոշման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։