Պոլիշինել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պոլիշինել (ֆրանսերեն՝ Polichinelle, իտալերեն՝ Pulcinella - Պուլչինելլա), ֆրանսիական ժողովրդի տիկնիկային թատրոնի գործող անձ։ Երևան է եկել 16-րդ դարի վերջին՝ տոնավաճառային թատրոնում։ Մոտ է իտալիայի կոմեդիա դելլարուեի Պուլչինելլային։ Պոլիշինել կուզիկ է, կատակաբան։ Նման է Պեռրուշկային, Պանչին և Արևելքի ժողովուրդների մեջ տարածված տիկնիկային և ստվերների թատրոնների մեծքթով, քծնող ու խարդախ ավանդական կերպարներին։ 17-րդ դարում մտել է Մոլիերի «Երևակայական հիվանդ» կոմեդիայի բեմադրության մեշ։ Պոլիշինելի կերպարը շատ սիրված ու տարածված է ֆրանսիայի ժողովրդի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 358
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլիշինել» հոդվածին։