Պոլիկարպո Սկալիարինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլիկարպո Սկալիարինի
իտալ.՝ Policarpo Scagliarini
Ծնվել էապրիլի 21, 1884(1884-04-21)
ԾննդավայրԻզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1946
Մահվան վայրԳուարդիագրելե, Կիետի, Աբրուցցո, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունքրիստոնյա քահանա

Պոլիկարպո Սկալիարինի (իտալ.՝ Policarpo Scagliarini, ապրիլի 21, 1884(1884-04-21), Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1946, Գուարդիագրելե, Կիետի, Աբրուցցո, Իտալիա), 1922 թվականի սեպտեմբերին Քեմալ Աթաթուրքի հրամանատարությամբ քեմալական զորքերի կողմից քաղաքի քրիստոնյա բնակչության կոտորածների ժամանակ սեփական կյանքը վտանգելով հայերին և հույներին փրկող իտալացի կաթոլիկ քահանա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Զմյուռնիայում (Իզմիր) 1884 թվականի ապրիլի 21-ին Տրանիից եկած ընտանիքում։ Դոն Պոլիակրպո Սկագլիարինին 1922 թվականի[1] սեպտեմբերին Քեմալ Աթաթուրքի հրամանատարությամբ քեմալական զորքերի կողմից քաղաքի քրիստոնյա բնակչության կոտորածների ժամանակ սեփական կյանքը վտանգելով հայերին և հույներին փրկող իտալացի կաթոլիկ քահանա էր։

1922 սեպտեմբերի 8-ին հունական զորքը՝ նահանջելով լքել է Զմյուռնիան՝ անպաշտպան թողնելով Զմյուռնիայի քրիստոնյա բնակիչներին և այստեղ ապաստանած գաղթականներին քեմալական վերահաս հարձակումից։ 1922թ․ սեպտեմբերի 9-ին Զմյուռնիան(Իզմիրը) շրջափակվել է քեմալական զորքերի կողմից, որոնք սկսեցին ավերել և թալանել քաղաքը՝ կոտորելով քրիստոնյա բնակիչներին, հատկապես հայերին և հույներին։ Աղետը շարունակվեց մի քանի օր, իսկ սեպտեմբերի 12-ին քաղաքը հրկիզվեց։

Պոլիկարպո Սկալիարինին, սեփական անձը վտանգելով, Զմյուռնիայի թուրք զիվորականներից մեկին կարողանում է համոզել, որ Սանտա Մարիա եկեղեցում ապաստանած մարդիկ կաթոլիկներ են և պատկանում են իր թեմին։ Այդպիսով նա շուրջ 4000 հայերի և հույների օգնում է օտարերկրյա նավերով հեռանալ հրկիզված Զմյուռնիայից։

Որպեսզի հայերին և հույներին անվնաս տեղափոխեն նավերի մեջ, դոն Պոլիկարպոն սովորեցնում է ուղղափառ հույներին և առաքելական հայերին խաչակնքվել կաթոլիկների պես՝ նրանց անվանակոչելով իտալական անուններով։ Քեմալականները բացահայտում են խաբեությունը և փորձում ձերբակալել Սկալիարինին։ Զմյուռնիայում իտալական հյուպատոսարանի պահանջով հոգևորականի ձերբակալությունը կասեցվում է։ Այրվող քաղաքից իտալական նավերով էվակուացվում է մոտ 7 հազար մարդ՝ 3000 իտալացիներ, 4000 հայեր և հույներ[2]։ Իտալիա մեկնելու պահին՝ հասնելով Հունաստանի Պիրեուսի նավահանգստում, նրան ցնծությամբ ողջունում են հույն փախստականներ, որոնք փրկվել էին քեմալականների կոտորածներից։

Հոգևորականի սխրագործությունները ներկայացվել են Աքիլլե Բելտրամմեի կողմից 1922 թվականի հոկտեմբերի 1-8 Դոմենիկա դել Կորրիեր իտալական պարբերականում[3]։ Վերադառնալով Իտալիա՝ Սկալիարինին դարձավ ծխական հոգևորական Գուարդիագրելում, որտեղ էլ նա վախճանվեց 1946 թվականին։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի սեպտեմբերի 8-ին, Բարի համայնքը Տրիեստե գյուղի ներքին ճանապարհային համակարգը, Համաշխարհային II պատերազմի փախստականներին հյուրընկալող տարածքը, անվանեց Դոն Պոլիկարպոյ Սկագլիարինիի անունով ի պատիվ Զմյուռնիայում կատարած նրա սխրանքի[4]։ Նրա քաջագործությունների մասին հիշատակում կա նաև Գայլզ Միլթոնի[5] «Կորուսյալ դրախտ» գրքում, ինչպես նաև հունարեն շատ գրքերում և պարբերականներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Storia contemporanea».
  2. «Իտալացի հոգևորականի սխրանքը Հայոց ցեղասպանության տարիներին Պոլիկարպո Սկալիարինի 1887-1955թթ».
  3. «Il coraggio di Don Policarpo».
  4. «27/03/09 - Comune di Bari - intitolazione don Policarpo Scagliarini».
  5. «Paradise Lost: Smyrna 1922: the Destruction of Islam's City of Tolerance».