Պոգոնոֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոգոնոֆոբիա
Տեսակֆոբիա

Պոգոնոֆոբիա, վախ մորուքից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոգոնոֆոբիա եզրույթն առաջացել է հունարեն պոգոն (πώγων)՝ մորուք և ֆոբոս (φόβος)՝ վախ բառերից[1]։ Հականիշը կլինի «պոգոնոֆիլիա», այսինքն՝ սեր մորուքների կամ մորուքավոր մարդկանց նկատմամբ։

1851 թվականին Դևիդ Սմիթը հրատարակել է «Բարեփոխված Երիցական եկեղեցու կովենանտը», որում նկարագրել է Բադենյան ճիզվիտներին, որոնք տառապում են «իսկական պոգոնոֆոբիայով ժողովրդավարական մորուքի տեսքից»[2]։

Այս եզրույթը նախատեսված էր հումորային ձևով ընդունելու համար[1]։ 1920-ական թվականներին հոգեբան Ջոն Ուոթսոնը կարողացել է պայմանական ռեֆլեքսի մեթոդով այդ վախն առաջացնել երիտասարդ տղայի մեջ[3]։

2013 թվականի օգոստոսին Օհայոյի Ռայթ նահանգի համալսարանի պատմության դասախոս և The Beard Movement in Victorian Britain[4] գրքի հեղինակ Քրիստոֆեր Օլդսթոուն-Մուրը նշել է. «Վերջին հարյուրամյակի ընթացքում ենթադրվում էր, որ դեմքի մազերը արտացոլում են կասկածելի անհատականությունը և համարձակությունը... Քաղաքական գործիչները, պետական ծառայողներն ու գործարարները, և, իհարկե, լրագրողները, ռիսկի են ենթարկում իրենց հեղինակությունը, եթե հրաժարվում են սափրվելուց»[5]։

Հաստատվում է որոշակի վերաբերմունք «մորուքականության» (beardism)՝ դեմքի մազածածկույթի հիմքով խտրականության նկատմամբ, և նշվում է մշակույթների տարբերությունը[6]։ Որոշ ասոցիացիաներ կապված են մորուքի ոչ հիգիենիկ լինելու (օրինակ, անօթևանների շրջանում) և կանանց նորաձև նախասիրությունների հետ։ Այն, որ տարբեր կրոնական խմբեր մորուքներին քիչ թե շատ ակնածանքով են վերաբերվում, նույնպես գործոն է, օրինակ՝ հուդայականության և իսլամի մեջ։ Նմանապես, որոշ խմբեր պահանջում են ունենալ մորուք և արգելում են սափրվել, ինչն ազդում է այդ հասարակության նորմերի և ընկալումների վրա[7]։

Մեղադրանքներ BBC-ի նկատմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսին Ջերմի Պաքսմանը իր գործատուներին մեղադրում էր պոգոնոֆոբիայի մեջ այն բանից հետո, երբ թերթերը և սոցիալական ցանցերը քննադատել էին նրան, երբ BBC Newsnight հաղորդաշարի ժամանակ ցուցադրել է իր մորուքը[8]։ Պաքսմանն ասել է. «Քանի ձեզ չի հաջողվել լինել քեռի Ալբերտը, Դեմիս Ռուսոսը կամ Աբու Համզան, BBC-ն ընդհանուր առմամբ նույնքան պոգոնոֆոբ է, որքան հանգուցյալ ալբանացի դիկտատոր Էնվեր Խոջան»[9]։ Ավելի ուշ նա գրել է. «Բանն այն է, որ ես սովորաբար չեմ սիրում մորուք», և նշելով, թե ինչպես է դարձել «Մորուքի ազատագրման ճակատի» համար «հայտարարության տղան», ափսոսանքով ավելացրել է, որ «դա համարում է բավականին ծանր բեռ»[10]։

«BBC Radio 4»-ի և «World Service»-ի նախկին հաղորդավար Ռոբին Լուսթիգը, որը նախկինում «Տարվա մորուք»-ի հաղթողն էր, նույնպես բնութագրել է BBC-ն որպես պոգոնոֆոբ[11]։ «BBC Radio 5 Live»-ից Դենի Բեյքերը չի համաձայնել և հայտարարել է. «Ես իսկապես չեմ կարծում, որ Ջերեմի Պաքսմանը պետք է մորուք ունենա։ Դա այլասերում է։ Դիսնեյը ճիշտ էր։ Հեյ, BBC, ոչ մի մորուքավոր նորություն»[1][11]։ Բեյքերի դիտարկումը Դիսնեյի մասին հղում է այս ընկերության երկարամյա արգելքին՝ աշխատակիցների կողմից մորուք կրելու համար, որը հանվել է միայն 2012 թվականին՝ դրա ներդրումից գրեթե վաթսուն տարի անց[12]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Quinion, Michael (2013 թ․ օգոստոսի 17). «Pogonotrophy». World Wide Words. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  2. Smith, David A; Willson, James M. (1851). The Covenanter: Devoted to the Principles of the Reformed Presbyterian Church. Vol. VII. William S. Young. էջ 215.
  3. Doctor, R. M.; Kahn, A. P; Adamec, C. (2008). The Encyclopedia of Phobias, Fears, and Anxieties (Third ed.). New York: Facts On File Inc. էջ 82. ISBN 978-0-8160-6453-3.
  4. Oldstone-Moore, Christopher (Autumn 2005). «The Beard Movement in Victorian Britain». Victorian Studies. Indiana University Press. 48 (1): 7–34. doi:10.2979/VIC.2005.48.1.7. JSTOR 3829878.
  5. Lowther, Ed (2013 թ․ օգոստոսի 14). «A history of beards in the workplace». BBC News. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  6. «Are you a beardist?». BBC World News. 2002 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  7. «Fear Of Beards». FearOf.net. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  8. Halliday, Josh (2013 թ․ օգոստոսի 13). «Jeremy Paxman's beard tickles Newsnight viewers and Twitter». The Guardian. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  9. «Jeremy Paxman 'may keep' notorious Newsnight beard». BBC News. 2013 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  10. Paxman, Jeremy (2013 թ․ օգոստոսի 17). «Jeremy Paxman: It's only a beard but it's a big burden». Daily Telegraph. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  11. 11,0 11,1 Battersby, Matilda; Noah, Sherna (2013 թ․ հուլիսի 29). «Is the BBC pogonophobic? Jeremy Paxman's beard raises a hairy issue». The Independent. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  12. Jones, Sam (2012 թ․ հունվարի 24). «Disney lifts beard ban for park workers». The Guardian. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]