Մորուքի փառատոն
«Մորուքի փառատոն» | |
---|---|
Տեսակ | փառատոն |
Ժամանակաշրջան | 2019 թվականի հունիսի 15 |
Հաճախականություն | ամենամյա |
Վայր | Դիլիջան |
Առաջինը | 2019 |
Մորուքի փառատոն (Մորուք fest), հայաստանյան ամենամյա փառատոն, որն առաջին անգամ տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 15–ին Դիլիջանում։ [1]
Նպատակն է կոտրել բոլոր կարծրատիպերը Հայաստանում անցկացվող փառատոների ստանդարտ բնույթի հետ կապված և դրանով իսկ միջազգային զբոսաշրջային շուկայում բարձրացնել Հայաստանի գրավչության մակարդակը[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մորուքի փառատոնի» կազմակերպիչն է «ԷվենտՏուրա» ընկերությունը[3]։ Այն դարձել է Հայաստանի առաջին փառատոներից մեկը, որն իր մեջ համապարփակորեն ներառում է զվարճանքը, հումորը, ժամանցը, աշխարհի նոր տենդեցների ռիթմը։
Փառատոնի ստեղծման համար հիմք է հանդիսացել վերջին շրջանում միջազգային մակարդակով նկատվող միտումը․ այսօր տղամարդկանց մոտ միջազգային մակարդակով նկատվում է մորուք պահելու տենդենց, ինչպես նաև կանանց շրջանակներում՝ մեծ հետաքրքրություն մորուքով տղամարդկանց նկատմամբ[4]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փառատոնի շրջանակներում անց են կացվում մի շարք մրցույթներ, որոնք բաղկացած են տարբեր անվանակարգերից՝ «Երկար մորուք», «Կլասիկ մորուք», «Կաֆունե մորուք» «Կրեատիվ մորուք»[5]։
Հունիսի 15-ին հայաստանյան հանրահայտ սափրիչները ցույց կտան իրենց հմտությունները, օրվա վերջում կրեատիվ մորուքներով մոդելները կընտրվեն կանանցից կազմված ժյուրիի կողմից, այնուհետև բոլոր անվանակարգերը կհայտարարվեն բեմից և կպարգևատրվեն։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանում Մորուքի փառատոն կանցկացվի - BlogNews.am»։ blognews.am։ Վերցված է 2019-06-10
- ↑ «Հայաստանում առաջին անգամ Մորուքի փառատոն կանցկացվի»։ armdaily.am։ Վերցված է 2019-06-10
- ↑ «Հայաստանում առաջին անգամ Մորուքի փառատոն կանցկացվի»։ asekose.am։ Վերցված է 2019-06-10
- ↑ ««Մորուքի փառատոն»՝ Հայաստանում - 5-րդ ալիք»։ www.5tv.am։ Վերցված է 2019-06-10(չաշխատող հղում)
- ↑ «Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը»։ newsarmenia.am։ Վերցված է 2019-05-29